Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառվում են աշխատանք փնտրող արցախցիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառվում են աշխատանք փնտրող արցախցիները

18:55 13.01.2021

Կառավարությունը ժամանակավոր զբաղվածության ծրագրեր է սկսել Հայաստանում օթևանած այն արցախցիների համար, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Խոսքը աշխատանքային փորձ ձեռք բերելու և վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրերի մասին է, որտեղ ընդգրկված արցախահայերի աշխատավարձը և դրանից բխող հարկային պարտավորությունները փոխհատուցում է կառավարությունը: Զբաղվածության տարածքային կենտրոններն այժմ  հաշվառում են, ճշտում նրանց մասնագիտությունը, հմտությունները, աշխատելու նախընտրելի ոլորտները: Սրանից է կախված, թե որ գործատուների հետ են բանակցելու նրանց ժամանակավոր աշխատանքի տեղավորելու համար:

Գյումրիի տարածքային զբաղվածության կենտրոնում Վաչիկ Սայամյանն իր փաստաթղթերն է ներկայացրել, որոնք վկայում են այն մասին, որ Շուշիում, շինարարական ընկերությունում, աշխղեկ է աշխատել, համատեղությամբ նաև մշակույթի տան տնտեսվարն է եղել: Այն նույն մշակույթի տան, որը ռմբակոծվեց, որտեղ գործում էր Շուշիի պետական թատրոնը: Նույն օրը Վաչիկը հրաշքով է փրկվել: Շուշիում է թողել տունը, աշխատանքն ու Գյումրի տեղափոխվել: Քանի դեռ այստեղ է ապրում անորոշ ժամանակով, որոշել է աշխատանք գտնել: Մասնագիտությամբ շինարար է:

«Շուշիում աշխատել եմ աշխղեկ, նաև տնտեսվար եմ աշխատել մշակույթի ակումբում: Այստեղ  տնտեսվարի աշխատանք եթե լինի, շատ գոհ կլինեմ: Ինձ՝ որպես շինարար, կանչել են Ստեփանակերտում աշխատելու համար: Քանի դեռ եղանակները շինարարության համար անբարենպաստ են, Գյումրիում եմ մնալու և այս ընթացքում ինձ աշխատանք է պետք: Հետո արդեն կորոշեմ՝ մնալու եմ Հայաստանում, թե Արցախ կվերադառնամ»,- Shantnews․аm -ի հետ զրույցում ասել է Վաչիկ Սայամյանը:

Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած բնակավայրերից Հայաստան տեղափոխվածների համար պետական ծրագրեր են զբաղվածության կենտրոնում առաջարկում: Դրանք ժամանակավոր են ու հնարավորություն են տալիս մասնագիտությամբ գործ չգտնելու դեպքում այլ մասնագիտությամբ վերապատրաստվել:

Հասարակական վարձատրվող աշխատանքների կազմակերպման հայտեր ընդունում են այն համայնքներից, որտեղ տեղափոխված արցախցիներ կան և նրանք հաշվառված են զբաղվածության կենտրոնում: Իսկ փորձ ձեռք բերելու ծրագիրը ուղղակիորեն կապված է գործատուների հետ: Գործատուների և շահառու արցախցիների համար պետական ծրագիրը շահավետ պայմաններ է առաջարկում:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը ենթադրում է այն մարդկանց, որոնք իրենց մասնագիտությամբ չեն կարողանա գտնել տեղում աշխատանք, գոնե հնարավորություն ենք տալիս մեկ այլ մասնագիտությամբ փորձ ձեռք բերել և փորձեն աշխատանք գտնել: Եռամսյա ծրագրի ընթացքում նրանք կստանան ամիսը 100 հազար դրամ: Մենք գործատուին փոխհատուցելու ենք 100 հազար դրամի հարկային պարտավորություններից առաջացած ծախսերը, պետք է նաև ամսական 34 հազար դրամ փոխհատուցենք այն վարպետին, որն իր փորձը կփոխանցի ծրագրի շահառուներին: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև «Հասարակական վարձատրվող աշխատանք» ծրագրում: Օրավարձի գումարն  ավելի բարձ է, օրավարձը՝ 8000 դրամ պետք է հատկացնենք արցախահայության համար: Կառավարության որոշմամբ հստակեցված է և ծրագրի ընդհանուր արժեքը կարող է լինել մինչև 2 մլն դրամ»,- նշել է  Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Այժմ զբաղվածության կենտրոնները գործատուների հետ են բանակցում: Կախված նրանից՝ հաշվառվող արցախցիներն ինչ մասնագիտություն ու հմտություններ ունեն, որոշում են, թե որ գործատուներին են դիմելու:

Զբաղվածության ծրագրերը եռամսյա ժամկետով են: Ժամանակավոր են, քանի որ արցախցիներից շատերը Հայաստանում ժամանակավոր են մնալու: Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում առայժմ մոտ 30 արցախցի է հաշվառում անցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP