20:30 13.01.2021
Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են ցուցադրության արժանի եզակի էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։
Հին ֆիլմերի ազդագրերի եզակի հավաքածու է ստեղծել «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում պահում է 1930-ից մինչև 1980-ականների խորհրդային ու հայկինո արտադրության լավագույն ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։
Բնօրինակ հավաքածուն հասնում է մոտ 600-ի ։ Դրանք Գյումրի է տեղափոխել Հայաստանի,Ռուսաստանի,Վրաստանի տարբեր կինոթատրոններից, հավաքածուն լրացնելու համար անգամ հասել է հայտնի հնաոճ իրերի շուկաներ ու գնել դրանք։
«Ամենաթանկ ֆիլմը,որը Սովետական միության մեջ երբևէ նկարահանվել է, «Война и мир»-ն է եղել , որը մի քանի աֆիշաներ ունի՝ սա ամենամեծն է»,-նշում է հավաքածուի հեղինակ Արտուշ Մկրտչյանը։
Խորհրդային շրջանում կինոարտադրության լավագույն տարիներն են համարվել նաև հայկական կինոյի համար ։ Հայֆիլմի հայտնի կինոնկարները ցուցադրվում էին նախկին Խորհրդային Միության բոլոր երկներում։ Ժամանակների ու արժեհամակարգի փոփոխություններն անգամ չեն փոխել վերաբերմունքն ու սերը նախկինում նկարահանված հայկական ֆիլմերի հանդեպ։
Հայկական ֆիլմերի ազդագրերում անպայման էին իրենց խաղով անգերազանցելի դերասանների դիմանկարները։
«Ժողովուրդը շատ հետաքրքրված էր Արմեն Ջիգարխանյանի,Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմերով, կինոթատրոնների մոտ հերթեր էին առաջանում նրանց մասնակցությամբ ֆիլմերը դիտելու համար։Դրանք անուններ էին, որոնք դեպի կինոթատրոններ էին ձգում հանդիսատեսին, մեծ հաջողություն ունեին այդ տարիներին Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը»,-հիշում է Արտուշ Մկրտչյանը։
Ֆիլմերի ազդագրերը հավաքածուի հեղինակի համար արվեստի գործեր են :Ժամանակին դրանք հայտնի նկարիչները ձեռքով են նկարել, դրանցում ներառված յուրաքանչյուր դետալ ունեցել է իր նշանակությունն ու իմաստը:Գեղարվեստական ձևավորումն էլ հաստատել են կինոստուդիաների մշակութային խորհուրդները:
Բոլոր աֆիշները թանգարանում նաև ռեստավրացիայի են ենթարկվում։ Շատերը ժամանակին պատրաստվել են ցածրորակ թղթից ու նախատեսված են եղել մեկանգամյա կիրառության համար:
Հավաքածուն շուտով ցուցադրության կհանվի ։Այն պահոցներից պատկերասրահի դահլիճներ տեղափոխել հեղինակը նախատեսում է ռեստավրացիոն աշխատանքներից հետո ,բացի դրանից սպասում է նոր եզակի նմուշներով համալրումների։
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...