Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ջուղայում ադրբեջանական վայրագությունների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+11.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ջուղայում ադրբեջանական վայրագությունների հարցը

13:20 29.06.2018

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ներկայացնում է վեհաժողովում իր արած հայտարարությունը:

Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային այլ կոթողներ ևս, Ադրբեջանի նպատակը մեկն է եղել՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, փորձել սրբագրել պատմությունը։ Եվ, ավանդույթի համաձայն, իմ ելույթից հետո, ադրբեջանցիները սկսեցին պատմությունը պղծելու և աղավաղելու իրենց հրոսակների շքերթը։

Այն, ինչ արել և շարունակում է անել ԴԱԻՇ-ը իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով և վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է՝ զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո:

Այդուհանդերձ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել։

Ո՞ւր էիք դուք և ո՞ւր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետևողականորեն սկսեցին իրագործել Նախիջևանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը։

2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր՝ ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին և վերածեցին ռազմական բազայի։

Յոթ տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլև ոչնչացրին 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին և մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջևան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց։ Թե՛ մեր Վեհաժողովը, և թե՛ Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց, որևէ գործուն և կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբևէ այլևս նման վայրագություններ տեղի չունենան և քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն։

Միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների և լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիսաքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը։ Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է։ Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում։

Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.04.2025

SHANTNEWS

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

11:57 11.04.2025

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

11:50 11.04.2025

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...

Հաջորդ մրցաշրջանում  Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:42 11.04.2025

Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...

Ամառային դպրոց Բուխարեստում

11:36 11.04.2025

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

11:32 11.04.2025

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...

BACK_TO_TOP