Գյումրիում Ավետիսյանների սպանությունից 6 տարի անց ժառանգները ցանկանում են վերաբացել քրեական գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիում Ավետիսյանների սպանությունից 6 տարի անց ժառանգները ցանկանում են վերաբացել քրեական գործը

18:10 12.01.2021

Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության 6-րդ տարին։ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։

Այսօր հայրական տուն էին այցելել Ավետիսյանների դուստրերը։ Արդեն 6 տարի, և միայն այս օրը նրանք  բացում են հայրական տան դռները։

 

Մեծ դժվարությամբ տեղ-տեղ փլուզված հատակը շրջանցելով՝ մտնում են սենյակ, երբեմնի ջերմ ու հյուրընկալ տանը արդեն 6 տարի է անսովոր լռություն ու սառնություն է միայն։ Ներսում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների լուսանկարներն են, իսկ սենյակների պատերին՝ կրակոցներից մնացած հետքերը։

Մինչև այսօր էլ Ավետիսյանների դուստրերը չեն հավատում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ է գործել։

«Ինքը մենակ չի եղել՝ սա իմ կարծիքն է, մի զենքից չի կարող էսքան կրակոցներ լինել, էս ուրիշ զենքից է կրակված, էս՝ ուրիշ, սա էլ՝ ուրիշ, դա բոլորն էլ լավ հասկանում են, մի զենքով կարա՞ր մի հոգին սպաներ ընդհանուրին միանգամից, հնարավոր չէր»,- ասում է Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինեն։

Ավետիսյանների գործով դատավարությունը սկսվեց 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, սպանության գործի քննությունը վարեց հայկական դատարանը և նրան՝ Պերմյակովին, դատապարտեց ցմահ ազատազրկման։

Շուրջ 9 ամիս տևած դատավարության ընթացքից և արդյունքներից Ավետիսյանների իրավահաջորդները դժգոհ են, և իրենց համար շատ հարցերի պատասխաններ այդպես էլ մնացին անպատասխան։

Դեպքից վեց տարի անց դուստրերը ցանկանում են վերաբացել քրեական գործը և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

«Ես ցանանում եմ վերաբացել գործը, անգամ համաձայն եմ արտաշիրիմում կատարել, մենակ ուզում եմ  ճշմարտությունն իմանալ, ուրիշ ոչ մի բան»,- նշել է Լուսինե Ավետիսյանը։

Ավետիսյանների դուստրերը չորս տարի է սպասում են Եվրադատարանում գտնվող քրեական գործի ընթացքին։ Որ փաստաթղթերը 2017 թվականից հանձնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տեղեկացել են փաստաբաններից, բայց, ըստ հարազատների, վարույթում գտնվելու մասին հավաստող փաստաթուղթ ձեռքի տակ չունեն։

Ավետիսյանների շահերի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործն այժմ էլ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և անհրաժեշտության դեպքում, պատրաստ են հավաստող փաստաթղթերը ներկայացնել Ավետիսյանների իրավահաջորդներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

BACK_TO_TOP