Կապիտոլիումի ոստիկանությունը կասեցրել է երկու սպաների ծառայությունը ապստամբությունների ժամանակ ցուցարարներին աջակցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Կապիտոլիումի ոստիկանությունը կասեցրել է երկու սպաների ծառայությունը ապստամբությունների ժամանակ ցուցարարներին աջակցելու համար

13:21 12.01.2021

Կապիտոլիումի ոստիկանությունը ժամանակավորապես կասեցրել է երկու աշխատակիցների ծառայությունը, որոնք անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ շենք ներխուժած կողմնակիցներին հետ պահելու փոխարեն, իրականում նրանց կողմն են անցել և աջակցել նրանց: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ռայանը (Օհայոյի դեմոկրատ):

«Մեկը ոստիկան էր, որը սելֆի արեց (բողոքողների հետ), իսկ երկրորդն աշխատող է, որը բեյսբոլի գլխարկ դրեց MAGA մակագրությամբ (Թրամփի կարգախոսն է ՝«Եկեք նորից հզոր դարձնենք Ամերիկան​​») և սկսեց օգնել որոշ մարդկանց անցնել: Ոստիկանության պետի պաշտոնակատարը [Կապիտոլը] որոշեց, որ սա կարող է որակվել որպես անհապաղ հեռացման պատճառ»,- նրա խոսքերը մեջբերում է CNN հեռուստաալիքը:

Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ, Կապիտոլիումի ոստիկանության առնվազն 10-15 աշխատակիցներ ներկայումս գտնվում են հետաքննության մեջ: Նա նաև նշել է, որ մեկ մարդ ձերբակալվել է, բայց մանրամասներ չի հաղորդել՝ նա Կապիտոլիումի ոստիկանության սպա՞ է, թե՞ Ազգային գվարդիայի անդամ։

«Հիմնական գաղափարն այն է, որ Կապիտոլիումի ոստիկանությունն ուսումնասիրում է բոլոր ներգրավվածներին, ովքեր կարող են պոտենցիալ օգնություն ցուցաբերել ինչպես բարձր մակարդակում, այնպես էլ ժողովրդի մակարդակում»,- բացատրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ներխուժել էին ԱՄՆ Կոնգրես ՝ փորձելով կանխել երկրի նախագահական ընտրությունների հաստատումը, որոնցում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը:

Իշխանությունների խոսքերով ՝ անկարգությունների ընթացքում ցուցարարը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Ներկայիս դրությամբ կա 5 զոհ։ Բախումներից հետո մահացել է նաև Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից: Կապիտոլիումի ոստիկանապետ Սթիվեն Սենդը հրաժարական է տվել այս իրադարձությունների արդյունքում և պաշտոնը կթողնի հունվարի 16-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP