Ծննդաբերական բաժանմունք՝ առանց ծնունդների․ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը մեծ պարտքեր է կուտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:42:35
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

Ծննդաբերական բաժանմունք՝ առանց ծնունդների․ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը մեծ պարտքեր է կուտակել

20:00 11.01.2021

Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը մնում է օրակարգում արդեն 5 տարի։ Հստակեցումներն ու որոշումներն այս ուղղությամբ հետաձգվում են, իսկ հետևանքները ավելի խորանում։ Մեկ տարի է՝ բաժանմունքի 13 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, իսկ  առողջության կենտրոնի տնօրենը՝ առանց իրավական հիմքի, բուժանձնակազմին աշխատանքից ազատել չի կարող:

«2020-ի ծնունդները արտակարգ իրավիճակում ընդունած ծնունդներ են եղել։ Եկել են ծննդաբերական ակտ սկսված, ի՞նչ պիտի անեինք, պիտի բացատրագրերով, ոստիկանով ընդունեինք ծնունդը, թե չէ՝ ո՞վ պիտի պատասխանատվություն կրեր մոր և երեխայի համար, նման իրավիճակում մենք 46 ծնունդ ունեցանք։ Բայց ենթադրենք, դրանց ավելանար ևս 50 ծնունդ նման դեպքերով, միևնույն է՝ մենք 150-ի շեմին չէինք հասնի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։

 

2018 թվականին, երբ փոխվեցին ծննդօգնության չափորոշիչները, 2 տարվա ընթացքում Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի ներկայացրած ծրագրերն ու առաջարկներն, ըստ էության, հիմք չհանդիսացան, որ այն առաջին մակարդակի ծննդատների  պահանջներին բավարարեր։ Առաջին մակարդակի ծննդատների տարեկան նվազագույն ծնունդը 150-ն է համարվում։ Մարալիկի ծննդատունը, որը սպասարկում է տարածաշրջանի  17 համայնքների, 2 տարի է՝ ծնունդների նման թիվ չի ունենում: 2019-ին՝ 102, 2020-ին՝ ընդամենը 46 ծնունդ։

Ինչպես 2020-ին էր, հիմա էլ՝ 2021-ին, ծննդօգնության ծառայության համար պետպատվեր Մարալիկի առողջության կենտրոնին չի հատկացվել։ Արդեն 4 տարի է, որ կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը նախարարության օրակարգում է, բայց առանց հստակեցումների ու որոշման հիմքերի։ Ծննդաբերական բաժանմունքը տեղափոխվեց առողջության կենտրոնի վերանորոգված հատված, առանձին անհատների ու կազմակերպությունների ներդրումներով անհրաժեշտ բուժսարքավորումներ են կենտրոնացրել, բայց շենքային ու սարքավորումային պայմանները ծննդօգնության կազմակերպմանը չեն նպաստել, քանի որ չունեն նեղ մասնագետներ։

Ծննդաբերականի 13 հոգանոց բուժանձնակազմից հերթով 3-ն են աշխատանքի գալիս, այսինքն՝ հերթապահում են, բայց օրերով ծնունդներ չեն ունենում, աշխատում են առանց աշխատավարձի։ Մարալիկի առողջության կենտրոնը աշխատավարձային ու այլ պարտքեր չունի, ֆինանսական ճեղքվածքը միայն ծննդաբերական բաժանմունքինն է։ Ինչպես են խնդիրը կարգավորելու, հարցի պատասխանը տնօրենն էլ չունի:

«Պետությունը մեզ ծնունդների համար վճարել է, որն էլ ես բաժանել եմ աշխատողների մեջ։  Հիմա սպասում ենք կառավարության որոշմանը, երբ ստույգ ունենամ իրավական հիմքը, մարդկանց նոր կարող եմ ազատել աշխատանքից, իսկ նման դեպքում, երբ աշխատանքից ազատված չեն, մենք ունենք պարտքեր՝ 15 մլն դրամի կարգի, ոնց ու ով է փակելու այդ պարտքը, ես դա չգիտեմ»,- նշել է կենտրոնի տնօրենը։

Մարալիկի ծննդատան լուծարման կամ գուցե այլ կարգավիճակով գործունեություն ունենալու հստակ որոշման պատասխան Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունն էլ չունի։

Անի խոշորացված համայնքի 17 գյուղեր սպասարկող ծննդաբերական բաժանմունքը վերջին տարիներին միայն ծննդաբերությունների թվի նվազում է արձանագրում, բայց դա ծնելիության ցուցանիշի հետ կապ չունի։ Այժմ կենտրոնի պոլիկլինիկ ծառայությունում 82 հղի է հաշվառված, որոնք պատրաստվում են  ծննդաբերել մարզի մյուս ծննդատներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

21:17 15.04.2025

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

21:14 15.04.2025

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

21:09 15.04.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

21:00 15.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...

BACK_TO_TOP