ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել

13:42 11.01.2021

ՌԴ առողջապահության նախարարությունը  Գամալեյա կենտրոնին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության հետազոտությունների իրականացման թույլտվությունների պետական ռեգիստրի կայքում:

Նշվում է, որ հետազոտություններին կմասնակցի 150 կամավոր։ Միջոցառումներն անցկացվելու են երեք բժշկական կազմակերպություններում՝ ՌԴ առողջապահության նախարարության Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանում, «Էկո-անվտանգություն» գիտահետազոտական կենտրոնում և ՌԴ առողջապահության նախարարության Ա. Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտում:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով ՝ տվյալ դեղամիջոցի գործողության տևողությունը քիչ կլինի, սակայն ավելի շատ մարդկանց պատվաստելու հնարավորություն կստեղծվի:

Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ «Սպուտնիկ Լայթ»-ի կիրառման իմունիտետը ձևավորվում է երեք շաբաթվա ընթացքում և կպահպանվի 3-4 ամսվա ընթացքում: Նման դեղամիջոցի կիրառման գլխավոր խնդիրն է նվազեցնել կորոնավիրուսային վարակից մահացությունների թիվը այն երկրներում, որտեղ մահացությունը շատ բարձր է։ Ընդ որում՝ Ռուսաստանում կկիրառվի ավանդական պատվաստումը երկու բաղադրիչներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP