12:15 29.06.2018
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իրէջում գրառում է կատարել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին, որտեղ հայտնել է, որ Արթուրը` Ասատրյանն, իր ընկերն է և ինքը հպարտորեն բարձրաձայնում է այդ մասին:
«Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը. բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ, ընդ որում, արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ թե ինչ ոգևորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի և Հայրենիքի, հրաշալի հայր է և վստահ եմ նաև ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ` երբևէ չի խառնվել և չի միջամտել քաղաքական վայրիվերումներին:
Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը , տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատևման ճանապարհին և այլն , և այլն: Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան ԱԱԾ և ՆԳ-ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համար: Բա ի՞նչ աներ կիլլերներին պաչեր, դնե՞ր գլխին»,- ասված է գրառման մեջ:
Արմեն Սարգսյանը օնլայն հարցում է կազմակերպել և կոչ է արել ֆեյսբուքյան օգտատերերին անտարբեր չլինել.
«Ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը` դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները: Կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը»,- գրել է նա:
09:51 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
09:50 09.04.2025
ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի ՌումինիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […] ...
09:42 09.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
09:40 09.04.2025
Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր ԱրևելքԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […] ...
09:30 09.04.2025
Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա ՀակոբյանԱպրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։ ...
09:18 09.04.2025
Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանըՄարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […] ...