Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

14:31 09.01.2021

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին». Միտքը հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովինն է, ով սիրում էր գույներով լցնել աշխարհն ու շրջապատը:

Հունվարի 9-ը նրա ծննդյան օրն է՝ 97-ամյակը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում՝ հնավաճառի ընտանիքում։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկանում է, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը:

1945 թվականին տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում: Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ:

ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվում է Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվում ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չի տևում։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, աղջկա հարազատները պահանջում են հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվում է, և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետում են նրան գնացքի տակ:

1950-ական թվականների կեսերին Փարաջանովն ամուսնանում է Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով, չկարողանալով հարմարվել ամուսնու խենթություններին, 1961թ-ին վերցնելով որդուն՝ հեռանում է տնից:

1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանում է «Առաջին տղա», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան է բարձրանում 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ է առաջացնում ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվում է միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտում է 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանում է ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

Հետագայում Փարաջանովը նկարում է «Մոռացված նախնիների ստվերները»,«Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին», Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը», «Կիևի որմնանկարներ»-ը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին, «Հակոբ Հովնաթանյան» և այլ ֆիլմեր, իսկ 1968 թվականին սկսում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը համաշխարհային համբավ  բերեց ռեժիսորին, իսկ Խորհրդային Միությունում այն մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան:

Երկար ժամանակ Փարաջանովը զրկվում է ստեղծագործելու հնարավորությունից. նրան երկու անգամ ձերբակալում են, այս ընթացքում նա զբաղվում է կոլաժներով ու գծանկարներով:

Աշխարհահռչակ ռեժիսորը վախճանվել է Երևանում՝ 1990 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP