Twitter-ը մեկընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:59:46
Ամսաթիվ
14 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+20.09 oC

Twitter-ը մեկընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը

08:51 09.01.2021

Twitter սոցցանցը մեկընդմիշտ արգելափակել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Դոնալդ Թրամփի օգտահաշվից արված վերջին թվիթների մանրակրկիտ ստուգումից հետո, թե ինչպես են դրանք ընկալվում Twitter-ում և դրա սահմաններից դուրս, մենք մեկընդմիշտ արգելափակել ենք նրա օգտահաշիվը»,-հայտարարել են Twitter-ում։

Սոցցանցի ղեկավարությանը նման որոշման էին մղել անկարգությունները, որոնք իրականացրել են Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին։ Հաջորդ օրն ընկերությունը ժամանակավորապես՝ 12 ժամով արգելափակել էր Թրամփի օգտահաշիվը և պահանջել հեռացնել 3 գրառումները, որոնք խախտել են սոցցանցի օգտագործման կանոնները և կարող են բռնության հրահրման առիթ հանդիսանալ։

Թրամփը քննադատել է իր օգտահաշվի մեկընդմիշտ փակման որոշումը՝ նշելով, որ Twitter-ն իրեն չի ստիպի լռել։ Այդ թվիթը նույնպես ջնջվել է։ Ներկայում բանակցություններ են ընթանում տարբեր կայքերի հետ, որտեղ կհրապարակվի «մեծ հայտարարություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունությանն ուղղված մարտահրավեր. հանդիպում-քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

18:50 14.03.2025

Ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունությանն ուղղված մարտահրավեր. հանդիպում-քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր: Այդ համատեքստում ՆԳ նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են Ոստիկանություն-համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապարանը Հայաստանի երիտասարդական նոր կենտրոնն ու մայրաքաղաքն է

18:43 14.03.2025

Ապարանը Հայաստանի երիտասարդական նոր կենտրոնն ու մայրաքաղաքն է

Ամեն տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում է «Տարվա երիտասարդության մայրաքաղաք» մրցույթը: Արդեն հայտնի է, թե որ քաղաքն այս տարի իր շուրջը կհավաքի երիտասարդական նոր գաղափարներն ու միջոցառումները, որոնց մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հրդեհ Վերին Ճամբարակ գյուղում

18:36 14.03.2025

Հրդեհ Վերին Ճամբարակ գյուղում

Մարտի 14-ին՝ ժամը 14:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ […] ...

Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

18:30 14.03.2025

Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի […] ...

ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

18:24 14.03.2025

ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

18:17 14.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

BACK_TO_TOP