18:15 07.01.2021
Ադրբեջանը ակնհայտորեն միայն տարածքային հարցերում չէ, որ շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը։ Անգամ նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո գերիների վերադարձի իրավունքն է անտեսվում։ Միջազգային կոնվենցիոնալ և սովորութային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադառնան հայրենիք, եթե ոչ, ապա գործ ունենք կամայական ազատազրկումների և պատանդառության հետ, որոնք հանդիսանում են Ժնևյան կոնվենցիայով էական խախտումներ և որակվում են պատերազմական հանցագործություններ։ Այս պայմաններում չի ապահովվել ռազմագերինի անհապաղ ազատ արձակումը, ինչը, ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի, ունի քաղաքական պատճառներ։
Սահակյանի խոսքով, պետք է ներդրվեին ստուգողական մեխանիզմներ, օրինակ՝ չեզոք պետությունների կամ Կարմիր խաչի ներայացուցիչները պետք է կարողանային ուսումնասիրել ցուցակը և անարգել մուտք գործել այն վայրերը, որտեղ գտնվում են գերիները, հավաստիանալ, վերիֆիկացնել, և նոր տեղի ունենար բուն փոխանակման գործընթացը։ Այս ամենի բացակայության արդյունքում, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից բախվում ենք ակնհայտ անբարեխղճության։ Որպես օրինակ իրավապաշտպանը ներկայացնում է ռազմագերի Էրիկ Խաչատրյանի և նրա խմբի մասնակցությամբ 6-7- դրվագանոց տեսանյութերը։ Սահակյանն ասում է, որ անգամ իրավական գործընթացներում ադրբեջանական կողմը չի վիճարկում այդ կադրերի կեղծ լինելը, բայց անգամ այսպիսի դեպքերում մերժում է այս անձանց գերեվարման հանգամանքը։ Հերքվում է ակնհայտը, հետևաբար, ըստ բանախոսի, պետք է ստեղծվեին ապահովության մեխանիզմներ։
Ըստ իրավապաշտպանի՝ ունենք մի իրավիճակ, երբ միջազգային իրավունքով պաշտպանության տակ գտնվող հայ ռազմագերիները չեն օգտվում միջազգային պաշտպանությունից, բայց միջազգային պաշտպանությունից դուրս գտնվող հանցագործները հայտնվում են միջազգային իրավական պաշտպանության ներքո, որը վերաբերելի չի եղել այդ խմբերին։ Ադրբեջանը ստվերում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը։ Իրավապաշտպանները պարզել են, որ մինչև գերիների վերադարձն էլ շատերը տեսակցություններ չեն ունեցել Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանական կողմը կառուցողական չի մոտենում միջազգային կառույցների աշխատանքին։ Հաջորդ խնդիրը գերեվարման՝ պաշտոնապես չհաստատված դեպքերն են և անգամ հաստատված գերիներին հանցագործ ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները։
Մանրամասները՝ տեսանյութում․
21:54 22.04.2025
Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներԱպրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...
21:47 22.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱպրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ ...
21:34 22.04.2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև […] ...
21:23 22.04.2025
Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծում՝ եվրոպական լավագույն փորձովԱրտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՆԳՆ […] ...
21:12 22.04.2025
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […] ...