Ճապոնացի բժիշկը պատմել է COVID-19-ով հիվանդանալու երկարաժամկետ հետևանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

Ճապոնացի բժիշկը պատմել է COVID-19-ով հիվանդանալու երկարաժամկետ հետևանքների մասին

10:44 04.01.2021

«Կորոնավիրուսն այնքան սարսափելի չէ, որքան դրա հետևանքները»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ճապոնացի բժիշկ Կոիտի Հիրահատան: Կորոնավիրուսի ամենավտանգավոր հետևանքները, ըստ նրա, կարող են առաջանալ COVID- ի մեղմ ձևից հետո. մարդը կարող է կորցնել շարժվելու ունակությունը մինչև կյանքի վերջ: Նրա խոսքով ՝ իր հիվանդների մեկ երրորդից ավելին անկողնային հիվանդ է դարձել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո:

Բժիշկ Հիրահատան մարտից ստեղծել է կորոնավիրուսի հետևանքներից տառապող մարդկանց տվյալների շտեմարան։ Այնտեղ գրանցված են կորոնավիրուսի հետևանքներից տառապող 378 անձինք՝ սկսած 10 տարեկան  երեխաներից մինչև 40-50 տարեկան անձինք։

«Դա հենց այն տարիքային կատեգորիան է, երբ հիվանդության ընթացքը համարվում է ամենաթեթևը, սակայն ավելի ծանր հետևանքներ է թողնում հիվանդությունից հետո: Նրանք, որոնց մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների, առավել ենթակա են ծանր հետևանքների», – նշել է նա:

Բժիշկը թվարկել է մի քանի տարածված ախտանշան, երբ վարակակիրների մոտ հիվանդությունը շատ թեթև է ընթանցել, սակայն հետևանքները ձգձգվել են մի քանի ամիս։ Դրանք կարող են շարունակվել մի քանի տարի կամ ամբողջ կյանքի ընթացքում: Դրանցից ամենատարածվածը թուլությունն է, որից տառապում է հիվանդների 97,1 տոկոսը:

Հաջորդ տարածված ախտանշանն ընկճվածությունն է ու դեպրեսիան, այսպես կոչված՝ «մառախուղը գլխում», որն ուղեկցվում է կենտրոնանալու անկարողությամբ, վատ հիշողությամբ, անորոշ գիտակցությամբ, միտք ձևակերպելու անկարողությամբ: Հիվանդների 77.4 տոկոսը տառապել է գլխացավերից, մարմնի ցավերից, շնչառության դժվարությունից, սրտխփոցից, անքնությունից, ախորժակի բացակայությունից, մազաթափությունից:

Նա իր հիվանդներին պայմանականորեն բաժանել է 2 խմբի:

Առաջինն այն է, երբ հիվանդի շարժվելուց հետո թուլության զգացողությունն առաջանում է ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց: Օրինակ, առավոտյան մարդը տեղաշարժվում է, իսկ թուլության զգացողությունն ունենում է հաջորդ օրը։ Տվյալների շտեմարանում ընդգրկված 378 հիվանդներից 114-ը կորցրել են աշխատելու և սովորելու ունակությունը և հայտնվել անկողնային վիճակում: Դա հիվանդների մոտ մեկ երրորդն է, նշել է բժիշկը:

Երկրորդ դեպքում, երբ հոգնածությունը զգացվում է շարժումից անմիջապես հետո, հիվանդի վիճակը, որպես կանոն, շատ չի վատթարանում:

Медицинская лаборатория

«Կորոնավիրուսի կողմնակի ազդեցությունները բոլորովին տարբերվում են այլ վիրուսային հիվանդությունների ազդեցություններից: Անկախ նրանից, թե որքան ծանր են եղել գրիպի համաճարակները, դրանց հետևանքով անկողնային հիվանդներ չեն հայտնվել: Այս դեպքում վախեցնողն այն է, որ անկողնային վիճակում հայտնվելու մեծ ռիսկ կա», – ասել է նա:

Նրա խոսքով ՝ անկողնային հիվանդների թվում կանայք երկու-երեք անգամ ավելի շատ են: Նրանց տարիքը տատանվում է 40-ից 50 սահմանում:

Ճշգրիտ վիճակագրություն դեռևս չկա, սակայն, ըստ Հիրահատայի, հետկորոնավիրուսային ախտանիշներ ունեցողների մոտ 80 տոկոսը դեռ չի վերսկսել աշխատանքը:

«Եթե դուք հիվանդ եք կորոնավիրուսով, փորձեք հնարավորինս քիչ շարժվել: Մի՛ շարժվեք: Վերականգնումից հետո երկու ամիս անց ևս պետք է հնարավորինս քիչ շարժվել և նվազեցնել ծանրաբեռնվածությունը` անկախ նրանից, թե հիվանդությունն ինչպես է ընթացել»,-խորհուրդ է տվել բժիշկը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP