10:40 21.01.2018
Մեծ Բրիտանիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ որպես Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի ներկայացնելուց հետո, համացանցում բնապահպանների կողմից բուռն քննարկումներ են սկսվել: Նրանց դիտարկմամբ, առաջիկայում ավելի բարդ կարող է լինել «Ամուլսարի» հանքավայրի շահագործման և դրա արդյունքում հնարավոր բնապահպանական ռիսկերի դեմ պայքարը:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը «Ամուլսար»-ի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի բաժնետերերից մեկն է, իսկ հանքավայրն արդեն բազմաթիվ տարիներ Հայաստանի բնապահպանների ուշադրության կենտրոնում է, քանի որ բնպահպանների խոսքով, բնության աղտոտման պատճառ է դառնում: Մասնավորապես, տարբեր հարթակներում հաճախակի բարձրաձայնվում են այդ հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր երկարատև վնասակար ազդեցությունների մասին մտահոգություններ:
Ոլորտի մասնագետերը շեշտում են դրանցից մի քանիսը, որոնց հետևանքն անդառնալի կարող է լինել անգամ հանքավայրի փակվելուց տասնյակ տարիներ անց:
Այս տեսանկյունից հատկապես մտահոգիչ է հանքավայրի շահագործման՝ տարածքի ջրերի որակի վրա թողնող բացասական ազդեցության հանգամանքը:
Մասնագետների կարծիքով, հանքավայրի շահագործումը կարող է թթվային ապարատի դրենաժի բարձր ռիսկ առաջացնել, արդյունքում կաղտոտվեն տարածքում հոսող բոլոր ստորգետնյա աղբյուրները, մոտակա Արփա և Դարբ գետերն ու Կեչուտի ջրամբարը: Արդյունքում կարող են խնդիրներ առաջանալ նաև այս տարածքից դեպի Սևան ջրի բացթողման անհրաժեշտության դեպքում:
Մտահոգություններ են հնչել նաև հանքավայրի շահագործման արդյունքում արտանետված քիմիական նյութերի քայքայիչ ազդեցության հետևանքով հնարավոր փլուզումների վտանգի ու այլ, ոչ պակաս մտահոգիչ խնդիրների վերաբերյալ:
Տեղեկությունները, որ առաջիկայում բնապահպանների կողմից որոշակի գործողություններ են նախատեսվում իրականացվել, Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ու խնդրի մանրակրկիտ քննարկման ուղղությամբ, SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Զրույցի ընթացքում բնապահպանն ասաց, որ ինքը հունվարի 22-ին պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրային Խորհրդին, որպեսզի հանդիպում կազմակերպվի Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հետ: Իր խոսքով, հանդիպման ընթացքում նախ պետք է ամբողջությամբ ներկայացնել հանքավայրի շահագործման դեպքում հնարավոր խնդիրներն ու դրանցից առաջացող հետևանքները, այնուհետև համատեղ լուծում գտնել դրանց համար:
«Կարևոր է, թե ինքն ինչպես կմեկնաբանի այս իրավիճակը: Անհրաժեշտ է այս հարցը քննարկել անձամբ Արմեն Սարգսյանի հետ և ընդհանուր հայտարարի գալ: Կարծում եմ, որ խնդրի լիարժեք ներկայացման դեպքում հնարավոր է որոշակի համաձայնության գալ դրա արդյունավետ լուծման շուրջ:
Ես անձամբ չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը որևէ բացասական գործողությունների կգնա»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը կարևորեց նաև հարցի քննարկումը ԱԺ-ում և Հայաստանի մտավորականների խորհրդում:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...