20:55 30.12.2020
Բազմազավակ արցախցի շատ ընտանիքներ այսօր Հայաստանում են ապաստան գտել, մի մասը վերադարձի հույսով, մյուսների համար՝ դրա անհնարինությամբ։ Արթիկ քաղաքում հանդիպեցինք արցախցի ընտանիքների, որոնք որոշել են մնալ ու ամեն ինչ նորից սկսել այլ միջավայրում։
5 անչափահաս երեխաների հետ Մարինե Աթաբեկյանը Մարտակերտ չի վերադառնա, թեև գյուղն ու տունը թշնամու ձեռքում չեն, բայց և ասում է՝ կյանքն այնտեղ անվտանգ չէ։ Բայց երեխաներին համոզելն է դժվար՝ ինչպես ետ կանգնել հարազատ գյուղ վերադառնալու մտքից։ Արցախ էլի կգնան, բայց արդեն հյուրի կագավիճակով:
Մարտակերտի Չլդրան գյուղի իրենց տնից ոչինչ չեն կարողացել դուրս բերել, դատարկ ձեռքով որոշել են մշտական հաստատվել Արթիկում, իսկ դրա համար պայմաններ ստեղծվել են ։ Բարերաների օգնությամբ բազմանդամ ընտանիքը բնակարանատերէ դարձել ։Տունը Արթիկի Լմբատ թաղամասում է։
2 սենյականոց բնակարանը այժմ վարպետները վերանորոգում են , խոստացել են՝ ընտանիքը Նոր տարին նոր շեմում է դիմավորելու։ Աթաբեկյանների նման Արթիկում ապաստանած Լուսինեն ևս իր 3 երեխաների և մայրիկի հետ Հադրութ չեն վերադառնա,կմնան Արթիկում, հույս ունեն, որ ցանկությունը մի օր իրականություն կդառնա՝ իրենք էլ իրենց տունը կունենան։ Ձեռք մեկնողներ գտնելու հույսը չեն կորցնում։
Լուսինեի ընտանիքի տղամարդիկ՝ հայրը, հորեղբայրը, եղբայրն ու ամուսինը հայրենի հողի համար ամենաթանկն են զոհել՝ իրենց կյանքը։
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...