20:51 28.06.2018
ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Փաստաթղթի նպատակը տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի դարձնելն է, թույլ չտալը, որ զորավարժության անվան տակ զորքերի կուտակումներ ու նաև սպառնալիքներ ստեղծվեն։ Բայց վերջին տարիների իր բոլոր խոշոր զորավարժություններն ադրբեջանական բանակը անցկացրել է առանց 42 ժամ առաջ այդ մասին կողմերին տեղյակ պահելու։
Տիգրան Բալայանի խոսքով՝ հայկական կողմը ԵԱՀԿ հարթակներում մշտապես բարձրացնում է այս հարցը՝ ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածքի անվտանգությանն ու խաղաղությանը։
Ադրբեջանն իր հերթական խոշոր զորավարժությունը՝ 20 անձնակազմի ներգրավմամբ, սկսում է հուլիսի 2-ին։ Վարժանքների ժամանակ կիրառվելու են հարյուրավոր տեխնիկական ու կրակային միջոցներ, հավանաբար կցուցադրվեն նաև ադրբեջանական բանակի նոր համալրումները։
Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի դեպքում սա ապացուցման քիչ կարիք ունի)։
Ուշադրության արժանի է այն, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում նշված թվերը կարող են և ուռճացված լինել, քանի որ նման քանակի անձնակազմ ու զինտեխնիկա տեղաշարժելը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, որոնց կարիքն Ադրբեջանը շատ ունի։
23:59 31.03.2025
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 31.03.2025
Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա ԹրամփինԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...
23:54 31.03.2025
Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվինՉինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...
23:48 31.03.2025
Ընձառյուծների գիշերային զբոսանքըՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...
23:43 31.03.2025
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքըԸնդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...
23:38 31.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...