Շիրակի մարզում հաջորդ տարի կսկսվեն մոդուլային դպրոցների, Կապսի ջրամբարի և Ջրաձոր բնակատեղիի շինարարական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզում հաջորդ տարի կսկսվեն մոդուլային դպրոցների, Կապսի ջրամբարի և Ջրաձոր բնակատեղիի շինարարական աշխատանքները

21:47 29.12.2020

Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը։ Վարչություններն ամփոփել են անցնող տարվա արդյունքները։ Հաշվի առնելով համավարակն ու պատերազմական դրությունը` գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է կատարողականների ու ցուցանիշների նվազում։ Տուժել են հատկապես համայնքներում տեղական բյուջեների հարկերի հավաքագրումները, ինչը պայմանավորված է անցնող տարվա ընթացքում աշխատատեղերի կրճատումներով ու արտագնա աշխատանքի մեկնելու սահմանափակումներով։

Քաղաքաշինության ոլորտում 31 միլիարդ դրամի շինարարական աշխատանք է կատարվել, նախորդ տարվա համեմատ 5 միլիարդ դրամով ավելի ֆինանսավորմամբ։ Շինարարական մեծ ծավալներ ունեցել են ճանապարհաշինությունում։ Հաջորդ տարի նոր աշխատանքներ այլ ծավալներով կսկսվեն ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով։

«Տարածքային զարգացման հիմնադրամը մյուս տարի սկսում է Գյումրի քաղաքի ջրագծերի վերականգնման և վերակառուցման աշխատանքները, որոնց համար նախատեսված է 1.8 միլիարդ դրամ գումար այս տարվա համար, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 7.3 միլիարդ դրամ է:

Այս ծրագրի իրականացումը կխթանի ՎԶԵԲ-ով իրականացվող փողոցաշինական լայնածավալ աշխատանքների իրականացմանը, քանի որ  որոշ հատվածներում աշխատանքները չէին մեկնարկում ջրագծերի անմխիթար վիճակի պատճառով, օրինակ, «Անի» թաղամասում»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

Բնակարանաշինություն անցնող տարում իրականացվել է գյուղական բնակավայրերում։ 8 գյոուղերում 24 տների կառուցումը ավարտվել է միայն 4-ում, ևս 90 շահառուի տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, իսկ Ջրաձորի 28 ընտանիքների հարցը կլուծվի հաջորդ տարի, և կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը։

«Հաջորդ տարի անպայման սկսվելու են Կապսի ջրամբարի շինարարության աշխատանքները, որի մեջ նախատեսվում է բնակատեղիի տեղափոխման և բնակարանների կառուցման աշխատանքներ իրականացնել, գումարն արդեն նախատեսված է 2021 թվականի բյուջեով, տրամադրվել է 3.5 միլիարդ դրամ»,- հայտնել է Ալբերտ Մարգարյանը։

2020 թվականի դպրոցաշինական ծրագրերով նոր շենքերի կառուցում չսկսվեց, սպասում են ծրագրի մեկնարկին հաջորդ տարի։

2021-ին Կապս, Արեգնադեմ և Բերդաշեն գյուղերում կսկսվեն փոքրաթիվ համակազմ ունեցող մոդուլային մասնաշենքերի կառուցման աշխատանքները, որոնց նախագծերն արդեն պատրաստ են:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

BACK_TO_TOP