19:58 29.12.2020
Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է, որի թիրախը խոցելի խմբերն են՝ մեծահասակներն ու երեխաները: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գրիպի բարդացումներով դեպքերն են շատացել։
Դեկտեմբերի վերջին 10-օրյակում նկատվել է սուր շնչառական ու այլ հիվանդություններով երեխաների դիմելիության աճ։ Մանկական հիվանդանոցի համար սեզոնին բնորոշ ծանրաբեռնված շրջան է հիմա։ Առայժմ թոքաբորբերի բարդացված դեպքեր չունեն, բայց բրոնխիալ ախտահարումներով հոսպիտալացված երեխաներ ունեն։
Ստացիոնար բուժում անցնող երեխաների թիվը բաժանմունքի վարիչը համեմատում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Գրեթե նույն է դիմելիությունը, մանկական բաժանմունքի 30 մահճակալների 80 տոկոսը զբաղված է, սա, ըստ բժիշկների՝ դեռ ծանրաբեռնված վիճակ չի համարվում, հունվար-փետրվար ամիսներին սպասում են մահճակալային գերծանրաբեռնվածության։
Ամբուլատոր բուժսպասարկման համար դիմողները ևս քիչ չեն, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետազոտություններն են շատացել, օրական 15-20 երեխայի են զննում։ Այս ակտիվությունը նաև պայմանավորված է Covid 19-ի հանդեպ զգուշավորությամբ՝ հանկարծ երեխաները չվարակվեն վիրուսով։
Մանկական հիվանդանոցում Covid 19-ի դեպքեր ևս եղել են, բայց բուժում, որպես այդպիսին մանկական հիվանդանոցը չի իրականացնում։ Միայն թեստավորումից հետո, դրական պատասխան ունենալու դեպքում, երեխային տեղափոխում են կորոնավիրուսի բուժման պրոֆիլի հիվանդանոց։ Մոր և մանկան հիվանդանոցը խստացված ու փակ ռեժիմով է աշխատում, տեսակցություններն արգելված են, միայն թույլատրվում է երեխայի մոտ մնալ մեկ խնամողի։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...