18:58 20.01.2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, անդրադարձել է այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը 1997 թվականին թողեց վարչապետի պաշտոնն ու հեռացավ Հայաստանից, քանի որ հակասություններ ուներ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։
«Միանշանակ ասեմ, որպեսզի թեման հենց սկզբից փակվի, ապտակի մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թվականից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվականից մինչև 1999-ի հոկտեմբերի 25-ը, երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերություններ։ Դա իմ տեսածն է, կարծում եմ, քիչ չեմ տեսել, նրանց հարաբերություններին, շփումներին բազմիցս ներկա եմ եղել»,- ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ ինքը վերջին անգամ Վազգենին կենդանության օրոք տեսել է հենց Արմեն Սարգսյանի հետ՝ Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, իրենց տանը։
«Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։ Թե կուլիսներում մարդիկ ինչեր են իրենց համար հորինում, ինչեր են ուզում ակնկալել այդ «ապտակ» եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են»,- նշել է նա:
168.am-ի այն հարցին` այդ դեպքում ո՞րն էր վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը, Արմեն Սարգսյանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք։ Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիների կյանք ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը»:
Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը 1997թ. Հայաստանից հեռացել է Վազգեն Սարգսյանի կողմից ծեծվելուց հետո:
Պետք չէ պղծել Վազգենի հիշատակը, պետք չէ էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Երկուսն էլ թույլ չէին տա ո՛չ ապտակել, ո՛չ ապտակն անհետևանք թողնել:
Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:
Հուսով եմ՝ վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին»,- գրել էր Տիգրան Հակոբյանը:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...