Գյումրիի երեք բուժհաստատություններին միավորման գործընթացն ավարտելու համար 8 ամիս ժամանակ է տրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրիի երեք բուժհաստատություններին միավորման գործընթացն ավարտելու համար 8 ամիս ժամանակ է տրվել

19:30 26.12.2020

«Գյումրի» ԲԿ-ին են միավորվում են Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։Ըստ Շիրակի մարզպետի այս նախագիծը մի քանի տարի գտնվում էր շրջանառության մեջ։ Իսկ միավորվելու  պատճառը մասնավորապես ծննդատան պարագայում ,  կուտակած պարտքերն էին։

«Գյումրիի ծննդատան հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք։ Պարտքերը ,որոնք տարիներ շարունակ էնտեղ կուտակվում էին,հնարավորություն չէին տալիս ուղղակիորեն դուրս գալ էդ վիճակից,անգամ մի պահ հասցրեցին ծննդատան լուծարման տեխնիկական խնդիրների քննարկմանը։Էդ ընթացքում ,երբ նաև ակնհայտ էր, որ Գյումրիում մեկնարկելու է նոր ծննդատան կառուցապատումը, որի մեջ  արդեն նաև ամբողջական կոմպլեքս ծառայություններ մատուցելու հնարավորություններ կային,էդ հիմնարկի լուծարումը ոչ միայն  խնդիր էր հենց ինստիտուտ լուծարելու առումով, նաև մասնագետներ կորցնելու ռիսկեր կային»,-նշել է  Շիրակի մարզպետը։

Ըստ Տիգրան Պետրոսյանի,ամենաշահեկան տարբերակը ծննդատան համար  միավորման գործընթացն էր «Գյումրի» ԲԿ-ի հետ, որին կմիավորվեն նաև ուռուցքաբանական դիսպաներն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։

«Ներքին քննարկումներ տեղի ունեցան,նախարարությունը  իր տարբերակները առաջարկեց՝ իհարկե գործընթացն ամբողջությամբ գոհացուցիչ չէր  բոլորի համար, բայց էս պարագայում ինքը հնարավորություն է տալիս  համաչափ  նաև ծառայությունները զարգացնելու և«Գյումրի» ԲԿ-ն  համալրել կոմպլեքս  ծառայություններով, որոնք, օրինակ, ուռուցքաբանական դիսպանսերում չեն եղել,կամ եղել են մասնակի»,-նշում է Շիրակի մարզպետը

Մարզպետն անդրադարձել է նաև միավորման արդյունքում բուժհաստատություններից  հաստիքների կրճատման խնդրին ու նշել,որ հնարավորինս կփորձեն աշխատատեղերը պահպանել։

Երեք բուժհաստատությունների միավորման համար  սահմանվել է 8 ամիս ժամկետ, որից հետո երեքն էլ  կգործեն «Գյումրի» ԲԿ-ի կազմում, որպես մարզային  կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

BACK_TO_TOP