17:38 28.06.2018
Հայաստանի զինված ուժերի համար ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ձեռքբերումը կարող է Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման և կայունության ապահովման գործոն դառնալ, սակայն դա չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նույնպես գնել այդպիսի ինքնաթիռներ։ Հայկական բանակի համար այս գնումների մասին խոսակցությունները մեկնաբանել է ՀՀ ԶՈւ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը, փոխանցում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը։
«Պարզապես Սու-30 ՍՄ-ի պարագայում «որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքը ամենևին էլ չափանիշ չէ. ճիշտ մարտավարության շնորհիվ նույնիսկ չորս միավորով կարելի է մեծ խնդիրներ լուծել»,- նշել է զինվորականը:
Ավիացիայի մասնագետը բացատրել է, որ հակաօդային պաշտպանության որևէ միջոց չի կարող ամբողջությամբ փոխարինել օդային բաղադրիչին՝ կործանիչ ավիացիային։ Իսկ հենց Սու-30ՍՄ ինքնաթիռները օդում կարող են կատարել ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակառակորդի ցամաքային թիրախների խոցման գործողություններ՝ դրանով իսկ աջակցելով հայկական բանակի ցամաքային ուժերին։
«Ռադիոտեղորոշիչ համակարգի շնորհիվ այն կարող է ղեկավարման կետ լինել այլ ինքնաթիռների համար: Բավականին հզոր են կործանիչի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք նվազեցնում են խոցման վտանգը»,- նշել է գնդապետը։
Զինվորականը հիշեցրել է, որ այս կործանիչը ոչ միայն կատարելագործման երկար շրջան է անցել, այլև փորձված է մարտով՝ մասնակցել է Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողություններին։ Ինչ վերաբերում է հայկական կողմի պատրաստվածությանը, ապա գնդապետի խոսքերով՝ ՀՀ ԶՈւ օդաչուները և ինժեներները կարող են արագ վերապատրասվել ու յուրացնել Սու-30ՍՄ ինքնաթիռների կիրառման ու սպասարկման հմտությունները։
Հիշեցնենք, որ այս ինքնաթիռների գնման մասին տեղեկությունները հայկական մեդիադաշտում բուռն քննարկման առարկա դարձան այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց, որում ինքը՝ վարչապետը, այդպիսի ինքնաթիռի օդաչուի խցիկում էր։
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2063700190617032/?type=3
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...