Արարատ Միրզոյանը մտածում է պատգամավոր գործընկերների հանգստի մասին, Փաշինյանը՝ ոչ այդքան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Արարատ Միրզոյանը մտածում է պատգամավոր գործընկերների հանգստի մասին, Փաշինյանը՝ ոչ այդքան

16:02 28.06.2018

Կառավարության այսօրվա նիստին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշման նախագիծը, հայտնում է Aysor.am-ը:

Փոխնախարարն ասաց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է:

«Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454․8 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպություններին»,- ասաց նա և նշեց, որ որոշում է կայացվել մինչև 2024 թվականը երկարաձգել ծրագիրը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ի սկզբանե ցանկություն կար ծրագիրը ներկայացնել արագ վավերացման ԱԺ արտահերթ նիստում:

«Բայց ես կարծում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների արձակուրդ գնալը և սահմանված ժամկետները, և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մինչև հուլիսի տասնհինգը կարող են արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, և հնարավոր է, այլ հրատապ հարցեր ևս ունենան:

«Կնայենք»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե այս հարցի հետ կապված կա՞ հրատապության հարց։

Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց և նշեց, որ մինչև հուլիսի քսանը պետք է հաստատված լինի, եթե ոչ՝ մասնակցության իրավունք չենք ունենա, և կխախտվի Հայաստանի մասնակցության հարցը:

«Բայց հուլիսի քսանը արդեն անցել է: Ինձ թվում է՝ հուլիսի քսանն անցել է, փաստորեն, չի անցել»,- արձագանքեց վարչապետը:

Փոխնախարարն ասաց, որ Սահմանադրական դատարանից ասել են՝ մինչև հուլիսի տասը կարող են դրական եզրակացությունը տալ, և բացառության հարցով բանավոր կքննարկվի:

Վարչապետն ասաց, որ այս հարցը դեռ կդիտարկեն:

«Այդ թեմայով ԱԺ նախագահի հետ խոսակցություն ունեցել եմ, և պայմանավորվել ենք, որ մինչև հուլիսի տասնհինգը կարող ենք այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, եթե դրա անհետաձգելիությունը կա»,- ասաց Ն. Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP