Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի

14:51 28.06.2018

20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։

Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի դեպքում սա ապացուցման քիչ կարիք ունի)։

Մեծաթիվ անձնակազմից բացի, զորավարժությանը ներգրավվելու են.

  • 120 միավոր տանկ և այլ զրոհատեխնիկա,
  • 200 միավոր հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ,
  • 30 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Այս ամենին գումարած՝ Ադրբեջանը բաց չի թողնի հնարավորությունը դաշտային պայմաններում  բոլորովին վերջերս իր գնած զինատեսակները ցուցադրելու համար։ Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։

Ուշադրության արժանի է այն, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում նշված թվերը կարող են և ուռճացված լինել, քանի որ նման քանակի անձնակազմ ու զինտեխնիկա տեղաշարժելը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, որոնց կարիքն Ադրբեջանը շատ ունի։

Նախորդ նմանատիպ զորավարժությունն Ադրբեջանում անցկացվել է այս տարվա մարտի կեսերին։ Երկրի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությանը մասնակցում էր 25 հազար զինծառայող՝ տարբեր զորատեսակների ու միավորումների կազմում։

Ներգրավված էր նաև մեծ քանակի զինտեխնիկա.

  • 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա,
  • 1000 միավոր հրթիռահրետանային տեխնիկա,
  • 50 միավոր ավիացիոն տեխնիկա

Զորավարժության անցկացումը համընկնում էր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին նախորդած քարոզչության ժամանակաշրջանի հետ։ Հավանաբար հենց ընտրությունների շեմին երկրի գործող նախագահի օգտին քարոզչություն իրականացնելու համար էլ անցկացվում էր այդ վարժանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

15:40 02.04.2025

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

15:28 02.04.2025

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

15:20 02.04.2025

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...

SHANTNEWS

15:00 02.04.2025

SHANTNEWS

Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

14:53 02.04.2025

Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն […] ...

Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում

14:45 02.04.2025

Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում

Ապրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։ Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև […] ...

BACK_TO_TOP