Գյումրիում ծառերի խոր էտ է կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Գյումրիում ծառերի խոր էտ է կատարվում

19:59 22.12.2020

Ամեն տարի՝ նոյեմբերից մինչև մարտ ամիս, երբ ծառերը, այսպես ասած, քնած են, քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը խոր էտ է կատարում: Իսկ էտի անհրաժեշտությունը տարբեր թաղամասերում տարբեր պատճառներ ունի: Մի տեղում ծառերը խանգարում են էլեկտրահաղորդման լարերին, մեկ այլ թաղամասում վտանգ են ներկայացնում տների և տնակների համար: Տասնյակ նման դիմումներ է կոմունալ ծառայությունը ստացել, իսկ ընթացք տալիս են այն ժամանակ, երբ տեխնիկական հնարավորությունները բավարարում են: Տասնյակ ծառեր կան, որոնք վտանգ են ներկայացնում, բայց կտրել հնարավոր չէ, ծառերին տեխնիկա մոտեցնելու հնարավորություն չկա:

Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ բարդիները վերջին անգամ էտվել են մոտ 10 տարի առաջ: Աճել են, բարձրացել, հասել էլեկտրամատակարարման մալուխներին, իսկ ճյուղերի շփումից հրդեհավտանգ իրավիճակ էր ստեղծվում:

«Եթե խոր էտ չկատարենք, պետք է հաղորդալարերը տեղափոխվեն: Օրական 3-5 դիմումներ ենք ստանում: Գյումրիում 80 տարվա ծառեր կան, որոնք խանգարում ու վտանգ են ներկայացնում տներին ու տնակներին»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակից Ազատ Խաչատրյանը:

80 տարեկան ծառերը մանկապարտեզի հարևանությամբ էին նաև։ Դրանք կտրել կամ էտել հնարավոր չէր՝ մանկապարտեզն էր խանգարում: Տնակային մանկապարտեզն ապամոնտաժվել է, տարածքն ազատվել, ինչն էլ հնարավորություն է տվել ծառերի ճյուղերը էտելու ու թարմացնելու:

Խանգարող ծառերն ու ճյուղերը կտրելու տասնյակ դիմումներից մեկն էլ Թումանյան 50 տան բակի բարդուն է վերաբերում: Երկու տան արանքում 30 տարի առաջ տնկած ծառն աճել է, արմատները հասել են տներին ու փլուզման վտանգ ստեղծել:

«Տունը կիսանկուղային է, խոնավ, դիմացն էլ բարդի է աճել: Քամիների ժամանակ վտանգ կա, որ կարող են ճյուղերը պոկվել, վնասել հարակից տները: Բարդին տներին շատ մոտ է տնկվել: 2 մետր չկա հեռավորությունը, բայց հնարավոր չէ էտել կամ կտրել ծառը: Տեխնիկա չկա, որ կարողանանք մոտեցնել ու կտրել»,- նշել է Ազատ Խաչատրյանը:

Նման վտանգավոր ու անհասանելի տեղերում ծառեր շատ կան։ Ունեցած տեխնիկան մոտենալ ու կտրել չի կարող: Առանձին դեպքերում, երբ ծառը խիստ վտանգավոր է դառնում բնակելի տների համար, փրկարարների օգնությանն են դիմում: Ընդհանուր առմամբ՝ հիմա էտ կատարելով այլ խնդիր է քաղաքում լուծվում։ Ծառն են կտրում, առաջացած փայտանյութն էլ, որպես վառելիք հատկացնում են տնակներում բնակվողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP