12-րդ դասարանցիներն այսօր պետական ավարտական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

12-րդ դասարանցիներն այսօր պետական ավարտական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից

19:48 22.12.2020

Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցներում այսօր անցկացվել են ավարտական քննություններ։ 12-րդ դասարանցիները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի 164 դպրոցներից քննություն է ընթացել 15-ում։ Ըստ նախապես լրացված հայտերի՝ մասնակցել են 12-րդ դասարանի 170 աշակերտներ, որոնք ուսումնական տարվա ավարտին՝ հունիսին, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություններ չեն հանձնի։

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից ավարտական քննություն հանձնում են հիմնականում այն աշակերտները, որոնց համար գնահատականը զուտ ատեստատ անցնելու կարևորության է, բուհ ընդունվելու համար այլ որոշիչ միավոր չի հանդիսանում։

Այս տարի պետական ավարտական քննություններն անցկացվում են դպրոցների  քննասենյակներում։ Պատճառը նորից համաճարակային իրավիճակն է՝ դրանից բխող կանոնների սահմանումով։ Ամեն մի քննասենյակում թույլատրվում է առավելագույնը 20 աշակերտի ներկայություն, եթե այս քանակից ավելին է հայտերի մասնակիցները անհրաժեշտության դեպքում բաժանվում են խմբերի։

 

Տարբեր հոսքերում սովորող աշակերտների համար միևնույն առարկայի՝ տվյալ դեպքում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննությունն անհավասար բարդության է, քանի որ, ըստ ուսումնական պլանի՝ բնագիտական և հումանիտար հոսքերում առարկայի ժամաքանակը տարբեր է։

Քննական հարցաշարերին ու թեստերին ծանոթանալու համար աշակերտներն ունեցել են երկու ամիս։ Հեռավար դասերն ու երկարատև արձակուրդներն իրենց բացասական ազդեցությունն ունեցել են։ Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված հարցաշարերի բովանդակությունից ու բարդությունից 12-րդցիները չդժգոհեցին։ Հատկացված 120 րոպեի ընթացքում 50 հարցերի մեծ մասին  կարողացել են պատասխանել։

Աշակերտների գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման գործին «Հայոց լեզվի և գրականության» ուսուցիչների մասնակցությունը զրոյական է։ Գրավորների ճիշտ ու սխալ լինելը ստուգվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում հրապարակված պատասխանների  հիման վրա։

Քննությունից անցողիկ նվազագույն գնահատականը 8 միավորն է։ Նույն ընթացակարգով են լինելու նաև  մյուս քննությունները։ 12-րդ դասարանցիները դեկտեմբերի 24-ին քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

BACK_TO_TOP