12:42 20.01.2018
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով Թեղուտի պոչամբարի վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ բնապահպանության նախարարությունը ոչ տեսնում է, ոչ լսում է, ոչ կարդում է՝ դինջ քնած է»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը նաև տեսանյութ է տարածել:
Սաքունցի հրապարակմանն անդրադարձել է Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը և որոշ պարզաբանումներ ներկայացրել՝ դարձյալ ֆեյսբուքյան էջում:
«Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է, պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»:
Ըստ Գալստյանի՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ:
«Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը այս ամենի մասին: Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջական միջավայրին հասցված վնասը, վերջապես ամենակարևորը բնակչության առողջության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ և խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով», – հավելել է Գալստյան:
12:37 21.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դի12:16 21.11.2024
Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարինՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման […] ...
12:09 21.11.2024
Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք […] ...
12:02 21.11.2024
Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումիցՆոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից: ...
11:50 21.11.2024
Չեմ կասկածում, որ հավաքականը Նեյմարի գալուց հետո ավելի լավը կդառնա. Դորիվալ ԺունիորԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին: Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվողը ծանր վնասվածքից հետո ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել և նորից վնասվածք ստացել ու դուրս էր մնացել շարքից: «Երբեք չեմ թաքցրել, որ հիացած եմ Նեյմարի խաղով: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ տաղանդ է: Հույս ունեմ, որ նա […] ...
11:41 21.11.2024
Հիմնանորոգվել է Կարենիս-Չարենցավան ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվել է Հ-7, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածը։ Մոտ 2.6կմ հիմնանորոգված ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։ ...