Մեջլիսում Կարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+7.09 oC

Մեջլիսում Կարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով

11:27 20.01.2018

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հունվարի 18-ին անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը՝ առաջարկելով Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն նրա առաջարկը չի ընդունվել օրակարգ։

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։  Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

23:07 11.04.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման […] ...

Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

22:56 11.04.2025

Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական […] ...

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

22:47 11.04.2025

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութ, որում Ալեքսանյանը փորձում է ձեռքի սեղմման ուժը: Հայ ըմբիշի սեղմման ուժը կազմել է 195 ֆունտ: Ալեքսանյանը գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ալիևի միջնորդությամբ Բաքվում կայացած իսրայելա-թուրքական բանակցությունները տապալվեցին

22:37 11.04.2025

Ալիևի միջնորդությամբ Բաքվում կայացած իսրայելա-թուրքական բանակցությունները տապալվեցին

Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ Իսրայելի ու Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև կայացել են բանակցություններ: Հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ինչ որ բան հայտնի՞ է բանակցությունների արդյունքների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մամլո հաղորդագրություններում այս հանդիպումը կոչում են «Աշխատանքային խմբերի 1-ին նախապատրաստական, տեխնիկական հանդիպում»: Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս […] ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչները

22:25 11.04.2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչները

Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հանդիպման շրջանակներում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա […] ...

Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը

22:16 11.04.2025

Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» […] ...

BACK_TO_TOP