Ներառական Հայաստան. Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Ներառական Հայաստան. Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր

16:10 20.12.2020

Համլետը Երևանի թիվ 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է: Բարի, ընկերասեր, համեստ, պայծառ ու ժպտերես. այսպես են բնութագրում Համլետին թե՛ դասընկերները, թե՛ մանկավարժները: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։

«Համլետը շատ բարի է ու հարուստ ներաշխարհ ունի. դա երևում է երաժշտության նկատմամբ նրա հակումներից»,- ընկերոջն այսպես է բնութագրում Արմանը:

Դպրոցի հատուկ մանկավարժ Սեդա Գալստյանը պատմում է, որ Համլետի հետ աշխատել է առաջին դասարանում, այնուհետև՝ 8-րդ դասարանում, և ծնող-դպրոց համագործակցությամբ իրականացված 7 տարվա աշխատանքի արդյունքն իր համար ակնհայտ է: Համլետն այսօր կարդում է, գրում, թվաբանական գործողություններ է կատարում: Ինչպես ներկայացնում է լոգոպեդ Սիրանուշ Ֆայլաբաշյանը, 7 տարվա ջանասեր աշխատանքի արդյունքում Համլետն այսօր հստակ պատասխանում է հարցերին, արտահայտում իր ցանկություններն ու կարիքները:

– Համլե՛տ, վաղը գալո՞ւ ես դպրոց:

– Հա, վաղը ուզում եմ գալ դպրոց,- սիրով պատասխանում է Համլետը:

Նա ունի որոշակի բառապաշար և կարողանում է հստակ միտք արտահայտել. սա դպրոցի մանկավարժական խմբի հաղթանակն է:

Սկզբնական շրջանում Համլետը դասարանում նստում էր ծնողի ուղեկցությամբ: Այսօր ադապտացիան լիարժեք իրականացված է. ծնողը հազվադեպ է դասարանում լինում:

На изображении может находиться: один или несколько человек, люди играют на музыкальных инструментах и в помещении

Հոգեբան Թագուհի Գասպարյանը պատմում է, որ Համլետի նման երեխաները սովորաբար շատ դյուրազգաց են և լավ են հասկանում շրջապատի վերաբերմունքն իրենց նկատմամբ: Ընկերները նրան վերաբերվում են բավականին ջերմ, Համլետն էլ դա զգում և գնահատում է:

«Մի անգամ խմբային աշխատանքի ժամանակ երեխաները թղթի վրա կտրում էին իրենց ափերը, մեջը գրում էին ընկերոջ անունը, իսկ մյուս ափում՝ թե ինչով է իրեն օգնել այդ ընկերը: Համլետը ևս հաղթահարեց այդ առաջադրանքը, շատ հստակ արտահայտեց մտքերը՝ նշելով ընկերոջը, որը պարբերաբար օգնում է իրեն իջնել աստիճաններով: Սա շատ նուրբ պահ էր՝ հասկանալու երեխայի ներաշխարհը, որը զգացել է դասընկերոջ աջակցությունը և գնահատել»,- ոգևորությամբ պատմում է հոգեբանը:

Մայրիկի խոսքով՝ Համլետը մեծ սիրով է հաճախում դպրոց, դասամիջոցին անհամբեր սպասում է, թե երբ զանգը կհնչի, որ վազի պարապմունքի:

Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր: Բացի դպրոցից՝ նա նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սան է, որտեղ ուսուցչուհին բացահայտել է նրա երաժշտական հակումները, և այսօր Համլետը հաճախում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց: Դաշնամուրային կատարումներով մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, հանդես եկել անհատական ելույթներով, ունի բազմաթիվ պատվոգրեր: Մայրիկը պատմում է, որ պատերազմի օրերին հեռուստացույցով լսելով հայրենասիրական երգեր՝ ինքնուրույն վերարտադրել է դրանք:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հարուստ ներաշխարհը յուրօրինակ է բնութագրում նաև Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին. «Համլետի հետ շատ հաճելի է աշխատել: Մեր ամենամեծ հաջողությունը նրան «Հայր մեր»-ը սովորեցնելն էր: Ինձ տեսնելիս նա ակամա աղոթքի հետ է ասոցացնում»: Ուսուցչուհին վստահ է, որ առաջիկայում, երբ շարականներ սովորեն, Համլետն իրենց դեռ զարմացնելու է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP