Խծաբերդից գերեվարված 62 տղաները Բաքվում են, նրանք բոլորը Շիրակի մարզից են. Սոֆիա Հովսեփյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Խծաբերդից գերեվարված 62 տղաները Բաքվում են, նրանք բոլորը Շիրակի մարզից են. Սոֆիա Հովսեփյան

17:55 20.12.2020

Այսօր Արցախում շարունակվել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարցերով հանդիպումներն ու քննարկումները, որին ներկա են գտնվել զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ, որը որոշ մանրամասներ է փոխանցել տեղի ունեցած հանդիպումից:

«Ծնողների հետ միասին հանդիպել ենք Մուրադովի հետ ու քննարկել գերիների կյանքի անվտանգության հետ կապված հարցերը: Մուրադովը վստահեցրել է, որ պաշտոնական Բաքուն ընդունել է ամբողջ տվյալները և հաստատել, որ 62 գերիներն իրենց մոտ են, և իրենց կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Ռուսական կողմն երաշխիքներ է տվել և վստահեցրել ծնողներին, որ չկա որևէ ռիսկ, որևէ մեկի գլխից մազ չի պակասի: Զուտ անվտանգությունից ելնելով՝ չմանրամասնվեց, թե երբ և ինչ ժամկետներում կավարտվի գործընթացը»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

Ըստ պատգամավորի ստացած տվյալների՝ 62 գերեվարված տղաները տեղափոխվել ու այս պահին գտնվում են Բաքվում:

«Այո, մեր տղաները, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են Բաքու, և հենց դրանով էլ պաշտոնական կողմը հաստատել է, որ 62 հոգի ունենք գերեվարված: Տղաների հետվերադարձի կոնկրետ ժամկետներ հանդիպման ընթացքում չեն նշվել»,- նշել է պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

62 պաշտոնապես հաստատված գերեվարվածներից բացի, այս պահին դեռ անհայտ է ՀՀ 2 քաղաքացիների գտնվելու վայրը, որի շուրջ ևս աշխատանքներ են տարվում:

«Կա երկու հոգի, որոնց ծնողներն այստեղ էին, ներկայացրին նկարներ, որոնք հրապարակվել էին, իրենք այլ դիրքում են եղել, որտեղ 9 զոհ ունենք և երկու անհետ կորած, թե գերեվարված՝ ինչ կարգավիճակում են, սա պետք է դեռ պարզվի: Ռուսական կողմը նույնպես այդ տվյալները վերցրել է, որ զբաղվի»,- փոխանցեց Սոֆիա Հովսեփյանը:

Գերեվարված և անհետ կորած տղաների հարցերով քննարկումները շարունակվելու են պարբերաբար:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

BACK_TO_TOP