Ավստրիայում երրորդ «լոքդաունը» կլինի COVID-19-ի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Ավստրիայում երրորդ «լոքդաունը» կլինի COVID-19-ի պատճառով

22:43 18.12.2020

Ավստրիան դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 18-ը կորոնավիրուսի պատճառով անցնում է երրորդ կոշտ «լոքդաունի». այս մասին հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայում կոշտ լոքդաունը նշանակում է, որ կրկին կսահմանափակվի առևտուրը՝ կաշխատեն միայն  առաջին անհրաժեշտության խանութներն ու դեղատները, գեղեցկության սրահներներն ու վարսավիրանոցները, տանից դուրս գալու սահմանափակումները գործելու են շուրջօրյա: Հյուրանոցներն ու ռեստորանները փակ են նոյեմբերի 3-ից:

«Մենք որոշել ենք, որ Սուրբ Ծնունդը կանցկացնենք այնպես, ինչպես պլանավորել էինք, բայց դեկտեմբերի 26-ից կրկին խստացնելու ենք միջոցառումները»,- ասել է Կուրցը մամուլի ասուլիսում:

Հունվարի 18 -ին կոշտ լոքդաունից դուրս գալու համար բնակչությյունը պետք է մասնակցի անվճար զանգվածային թեստավորման, որը տեղի կունենա նախօրեին ՝ հունվարի 16-17-ին: Նրանք, ովքեր դա չեն անի, ստիպված կլինեն շարունակել խիստ կարանտինը ևս մեկ շաբաթ ՝ մինչև հունվարի 24-ը, պարզաբանել է Կուրցը: Նա հավելել է, որ Ավստրիայի իշխանությունները մտադիր են հունվարի 18-ից բացել ռեստորաններ, խանութներ եւ առևտրի կենտրոններ:

«Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել թեստավորմանը այս հանգստյան օրերին կամ ավելի վաղ, կկարողանան հունվարի 18 -ից կրկին օգտվել առևտրի, մշակույթի, հասարակական սննդի, զբոսաշրջության ոլորտներից և ծառայությունների ոլորտից: Նրանց համար, ովքեր պատրաստ չեն անցնել թեստավորումը, լոքդաունը կգործի մինչև հունվարի 24-ը», – հայտնել 1 կանցլերն՝ ավելացնելով, որ դպրոցները հեռակա ուսուցման մեջ կմնան մինչեւ հունվարի 17-ը:

Հիշեցնենք, որ Ավստրիայում դեռեւս նոյեմբերի 3-ին չեղյալ են հայտարարել մշակութային և մարզական  բոլոր միջոցառումները, այսինքն ՝ փակել են թատրոնները, թանգարանները, կինոսրահներն, ինչպես նաև մարզական և պարային ստուդիաները: Թանգարանները բացվել են դեկտեմբերի 7-ին, սակայն կրկին կփակվեն 26-ին ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

23:20 28.11.2024

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

23:04 28.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

Իսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...

BACK_TO_TOP