Բնապահպանական ինչ ազդեցություն կունենա Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը շրջակա միջավայրի վրա․ հանրային քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Բնապահպանական ինչ ազդեցություն կունենա Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը շրջակա միջավայրի վրա․ հանրային քննարկում Գյումրիում

19:56 17.12.2020

Գյումրիում  Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի համար նոր շենք է կառուցվելու։ Մեկնարկի ժամկետները հայտնի չեն, բայց շինարարական աշխատանքները՝ բնապահպանական տեսանկյունից, ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա, նախապես ուսումնասիրության առարկա են։

Երկու ամիս առաջ ընտրված կազմակերպությունն իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն: Նոր մարզադպրոցի շինարարության համար 10 հա տարածք հատկացվել է Գյումրիի Մովսես Խորենացի փողոցին հարող հատվածում, որտեղ չկան ծառեր ու բուսականություն:

Ըստ այդմ՝ ծառահատումներ չեն կատարվելու: Իսկ տարածքում տեղադրված տնակները հանվելու են բարեգործական ծրագրի միջոցով: Այս մասին քննարկման ժամանակ հայտնել է Գյումրիի քաղաքապետը:

«Երկար տարիների նպատակ է եղել այսպիսի կառույց ունենալը քաղաքում՝ մեր մարզադպրոցի ենթակայության տակ: Այսօր հասել ենք նրան, որ գործընթացը սկսվել է: Հասնելու ենք նրան, որ կունենանք շատ հոյակապ մի կառույց 10 հեկտարի վրա: Կունենանք մի բազա, որտեղ կկարողանանք անցկացնել բոլոր կարգի մրցաշարեր՝ ընդհուպ աշխարհի առաջնության մրցաշարեր: Կկարողանանք մրցաշարեր անցկացնել ոչ միայն ըմբշամարտից, այլև խաղային ձևերից, մենապայքարային մարզաձևերից»,- ասել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության զեկույցը ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում, փորձաքննական կենտրոնը սպասելու է առաջարկների: Շինարարության մեկնարկի ժամկետներին  այսօր հանրային քննարկմանը չեն անդրադարձել, նշվել է միայն ծրագրի վերջնաժամկետը, այն է ՝ 2022 թվականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP