Ինչպես էր Յանուկովիչը փախել Ուկրաինայից. թիկնապահի պատմությունըր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչպես էր Յանուկովիչը փախել Ուկրաինայից. թիկնապահի պատմությունըր

08:40 20.01.2018

Կիևի Օբոլոնսկի դատարանում, որտեղ  հեռակա քննվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործը, հնչել են մի քանի մանրամասներ, թե ինչպես է նա  2014 թականի փետրվարին փախել Ռուսաստան: Այդ ամենը պատմել է նրա նախկին թիկնապահ Վիկտոր Ռեզնիչենկոն:  Նա հերքել է Յանուկովիչի և իր պաշտպանների  հայտարարությունն այն մասին, թե  փախուստի ժամանակ նրա ավտոմեքենան գնդակոծել են: 

 

Թիկնապահի վարկածը 

Ըստ Ռեզնիչենկոյի՝ 2014 թվականի փետրվարի 22-ին  Յանուկովիչը Խարկովում էր, ուր գնացել էր երեկոյան, որպեսզի մասնակցեր  իր կուսակցության համագումարին: Սակայն համագումարը հետաձգվել էր:

«Փետրվարի 22-ի կեսօրին ուղեկցող խմբի հետ  ճանապարհվել է դեպի Խարկովի օդանավակայան: Այնտեղ արդեն պատրաստ սպասում էր 2 ուղղաթիռ՝ մեկը Յանուկովիչի և թիկնազորի, մյուսը՝  ընտանիքի անդամների  և կրկին թիկնապահներից մի քանի հոգու համար»,- Ռեզնիչենկոյի խոսքերը մեջբերում է Интерфакс գործակալությունը: 

Թռիչքից մոտ մեկ ժամ անց  Խարկովի օդանավակայանի ավիակարգավորողները հրաման տվեցին օդաչուներին վերադառնալ  օդանավակայան: Հրամանը,  թիկնապահի պնդմամբ, եղել է  Գերագույն Ռադայի նախագահ  Ալեքսանդր Տուրչինովի կողմից:

Հենց  նույն օրը Ռադան Յյանուկովիչին  հայտարարել էր «նախագահի պարտականություններից  սեփական կամքով հրաժարված» և նշանակել էր  նոր ընտրություններ: Յանուկովիչի փախուստից հետո, մինչև Պյոտր Պորոշենկոյի ընտրությունը, երկիրը ղեկավարել է Տուրչինովը: 

Սակայն Խարկով վերադառնալու համար ուղղաթիռները վառելիք չունեին և վայրէջք են  կատարել Դոնեցկում, պատմել է  Ռեզնիչենկովը: Այդ  ժամանակ Յանուկովիչը  և  նրան ուղեկցողները իջել են ուղղաթիռներից, նստել մեքենաները և  ուղևորվել Դոնեցկի ինչ-որ «մեծ տուն»:

Այդտեղ եղել  են  նաև Յանուկովիչի  որդին՝ Ալեքսանդրը և գործարար Ռինատ Ահմետովը:

Դեպի Ղրիմ

Նույն օրը նախկին նախագահն ուղևորվել է դեպի Ղրիմ, Բերդյանսկի շրջանի մոտ նրանց մոտեցել են 3 Մի 8 ուղղաթիռներ: Դրանց  վրա, Ռեզնիչենկովի հավաստմամբ, եղել են կարմիր աստղեր. «Ես կարծում եմ, որ դրանք ռուսական ուղղաթիռներ էին», – ասել է  թինկապահը: Ուղղաթիռներով Յանուկովիչը մեկնել էր  անհայտ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց վայրէջք են կատարել մի օդանավակայանում, որտեղ դիմավորել են ռուս զինվորականներ: 

Փետրվարի 23-ին նույն օդանավակայանից  նախկին նախագահը իր խմբով և զինված անհայտ մարդկանց ուղեկցությամբ թռել է ԱՆ-26 զինվորական օդանավով:  Այն օդանավակայանում, որտեղ իջել է Ան-26-ը, մոտեցել է «Անապա» գրությամբ տեխնիկական աջակցման անձնակազմ: Այնուհետև  կրկին թռիչք դեպի այլ օդանավակայան, որտեղ կրկին ռուսներ են դիմավորել:

«Մենք ժամանեցինք Յալթա, հանգստյան տուն, որն ամենայն հավանականությամբ  պատկանում էր ՌԴ-ին: Նույն օրվա երեկոյան ամբողջ խումբը Յալթայից մեկնել է Սևաստոպոլ»,- պատմել է  թիկնապահը: Այդտեղ Յանուկովիչն առաջարկել է ուղեկցող խմբին  շարունակել իր հետ ճանապարհը կամ մնալ Սևաստոպոլում 

Ովքեր մնացել են տեղում, հանձնել են իրենց  զենքը  և հաջորդ օրը գնացքով վերադարձել Կիև:  Գիշերը ժամը 23-ի սահմաններում նախկին նախագահն արդեն առանց թիկնապահ Ռեզնիչենկովի, շարունակել է ճանապարհը:

Հիշեցնենք՝  Ուկրաինայում քրեական գործ  է  հարուցված նախկին նախագահի դեմ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Գործը քննվում է հեռակա, առանց Յանուկովիչի մասնակցության, քանի որ ամբաստանյալը հրաժարվում է  վերադառնալ  հայրենիք: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP