Դամասկոսն Անկարային մեղադրել Է Սիրիայի հյուսիսում ջրամատակարարումն արգելափակելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Դամասկոսն Անկարային մեղադրել Է Սիրիայի հյուսիսում ջրամատակարարումն արգելափակելու մեջ

21:51 14.12.2020

Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է հղել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝  կապված Թուրքիայի այն գործողությունների հետ, ըստ որոնց՝  Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Հասակե նահանգի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ զրկվել են քաղցրահամ ջրից:

«Թուրքիան արգելափակել է էլ Հասաքեի ավելի քան մեկ միլիոն բնակիչների ջրամատակարարումը: Դա անթաքույց ռազմական հանցագործություն է՝ ի լրումն օկուպացիայի և ագրեսիայի»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է անհապաղ միջամտել և ստիպել Թուրքիային վերսկսել Ուլյուկ ջրի պոմպակայանի աշխատանքը, դադարեցնել այն գործողությունները, որոնք սահմանափակում են սիրիացի քաղաքացիների արժանապատիվ և  լիարժեք կյանքի իրավունքը:

Հավելենք, որ սիրիական պետական ԶԼՄ-ները դեկտեմբերի 7-ին հայտնել են «Էլ- Հասակե» նահանգի հյուսիսում Ուլյուկ ջրի պոմպակայանի շարքից դուրս գալու մասին: Դա եղել է ահաբեկիչների կողմից կայանի էլեկտրամատակարարման գիծը վնասելուց հետո: Այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին բնակիչներն առանց քաղցրահամ ջրի են մնացել 2-3 շաբաթ։ Իշխանությունները նահանգ ցիստեռններ է ուղարկել ՝ փորձելով նվազագույնի հասցնել հումանիտար աղետի հետևանքները։ Սիրիայի ԱԳՆ-ն բազմիցս պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին ՝ խնդրելով ազդել Անկարայի վրա և  ուշադրություն դարձնել Էլ Հասակե նահանգում տեղի ունեցող իրադարձություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP