15:10 19.01.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքին նվիրված ելույթով: Խորհրդարանի ամբիոնից խոսելով Դինքի սպանության 11-րդ տարվա առիթով՝ Փայլանը նշել է, որ թուրքական պետությունը մինչև այժմ ոչինչ չի արել պարզելու սպանության իրական պատվիրատուներին և կանխելու երկրում նմանատիպ հանցանքները:
«Թուրքիայի Մեծ ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Դինքի սպանության ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները և կամք դրսևորի նման սպանությունները կանխելու համար»,- հայտարարել է Փայլանը՝ նշելով, որ Հրանտ Դինքը մեծ ջանքեր էր գործադրել Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար, սակայն ազգայնականները նրան դա թույլ չտվեցին՝ սպանելով սեփական խմբագրության դիմաց:
Փայլանի խոսքով՝ Դինքը ազգայնականների թիրախում է հայտնվել հատկապես այն պատճառով, որ հոդված էր հրապարակել Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի մասին, որը իրականում Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբ երեխա է եղել:
«2005 թվականին էլ Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով դատ սկսվեց։ Դինքի սպանությունից անցել է 11 տարի: Այդքան ժամանակ շատ բան չի փոխվել: Ես կոչ եմ անում, որ խորհրդարանը ուսումնասիրի Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումները և, ի վերջո, կամք դրսևորի։ Պահանջում եմ, որ խորհրդարանը վերջապես օբյեկտիվ ուսումնասիրություններ սկսի Դինքի սպանության թեմայով»,- ելույթում ասել է Կարո Փայլանը՝ իր խոսքն ավարտելով հայերեն նախադասությամբ.
«Աստված հոգին լուսավորի»:
23:07 11.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման […] ...
22:56 11.04.2025
Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական […] ...
22:47 11.04.2025
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանելՕլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութ, որում Ալեքսանյանը փորձում է ձեռքի սեղմման ուժը: Հայ ըմբիշի սեղմման ուժը կազմել է 195 ֆունտ: Ալեքսանյանը գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:37 11.04.2025
Ալիևի միջնորդությամբ Բաքվում կայացած իսրայելա-թուրքական բանակցությունները տապալվեցինԲաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ Իսրայելի ու Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև կայացել են բանակցություններ: Հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ինչ որ բան հայտնի՞ է բանակցությունների արդյունքների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մամլո հաղորդագրություններում այս հանդիպումը կոչում են «Աշխատանքային խմբերի 1-ին նախապատրաստական, տեխնիկական հանդիպում»: Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս […] ...
22:25 11.04.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչներըԱպրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հանդիպման շրջանակներում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա […] ...
22:16 11.04.2025
Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ըԱյսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» […] ...