21:00 12.12.2020
Բուժհաստատությունների միավորման վերաբերյալ որոշումը երեք բուժհաստատությունների տարբեր բաժանմունքների համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցները մնալու են իրենց շենքերում, բայց կազմելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի մաս։ Խոսքը Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի, Գյումրիի ծննդատան և Գյումրիի պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է։ Միայն երկու հիվանդանոցների համար միավորվելու պատճառները շենքային ոչ բարվոք պայմաններն են, բուժսարքավորումների պակասը։
Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը սպասարկում է ոչ միայն Շիրակի, նաև Լոռու, Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Ջավախքի քաղաքացներին։ Վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապիայի բաժանմունքները այս հիվանդանոցում գործում են ստեղծման օրվանից՝ արդեն 51 տարի։ Ծառայությունները գործում են, բայց բուժսարքավորումների որակը չի փոխվել, նեղ մասնագետների համալրում նոր կադրերով տեղի չի ունեցել։
Գինեկոլոգիական ճառագայթային բուժման ապարատը 5 տարի է չի աշխատում, մյուս սարքն էլ շահագործում են, բայց արդյունավետությունն է ցածր։ Սարքի ռադիոնյութով լիցքավորում չի կատարվել երկար տարիներ։ Այժմ դիսպանսերի ճառագայթային բաժանմունքը փակվում է, իսկ դիսպանսերը միավորվում «Գյումրի» բժշկական կենտրոնին։
Վիրահատությունները ուռուցքաբանները կկատարեն բժշկական կենտրոնում, բայց թերապևտիկ բաժանմունքը կշարունակի գործել դիսպանսերում։ Կկրճատվի ընդհանուր մահճակալային ֆոնդը, 20-ից դառնալով 12 մահճակալ: Միավորումը, ըստ էության, վերաբերելու է իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այլ ոչ բուժանձնակազմին։ Նույն տրամաբանությամբ նաև Գյումրիի ծննդատունն է միավորվում: Ծնունդները քիչ են, շենքային պայմանները լավը չեն, ինչի հետևանքով պարտքերն են ավելացել։
Գյումրի բժշկական կենտրոնի հարևանությամբ ևս մեկ բուժհաստատություն կա , որն իր պրոֆիլով, խիստ տարբերվում է, բայց դարձյալ միավորվողների ցանկում է։ Գյումրրի պաթոլոգոանատոմիական լաբորատորիան ևս միավորվողների ցանկում է։
Երեք բուժհաստատությունների միավորման ծրագիրը ենթադրում է ընդհանուր մեկ բյուջեի տնօրինում,բայց յուրաքանչյուրն կշարունակի գործել իր շենքում։ Վարչական մասում կրճատումներ կատարելու արդյունքում նաև տարածքների օգտագործման և պահպանման ծախսերի տնտեսումներ կարվեն։ Հիվանդանոցների միավորման որոշումն ուժի մեջ է նոյեմբերի 18-ից, 8 ամսում բուժհաստատություններն ավարտելու են փաստաթղթավորման,գույքագրման և դրանք մեկ տնօրինության փոխանցելու գործընթացները ։
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...