Տեղի է ունեցել Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Տեղի է ունեցել Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

17:26 11.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Իտալիա) մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական, գիտական, մշակութային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։

Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Ա. Հակոբյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն էին Սոֆիայի կենտրոնի 2019-ի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, Covid-19 համավարակով պայմանավորված 2020-2021 թթ. աշխատանքային ծրագրերի փոփոխությունները և բյուջեի քննարկումները, ինչպես նաև առկա իրավիճակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերներն ու խնդիրները։

Հանդիպման արդյունքում մատնանշվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մի շարք գիտական, կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման առաջնահերթությունները և դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

20:20 29.04.2025

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP