ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանը խոսել է մարդու իրավունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+11.09 oC

ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանը խոսել է մարդու իրավունքների մասին

17:22 27.06.2018

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում ելույթ է ունեցել նաև խորհրդարանական «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ:

«Տիկնա՛յք և պարոնա՛յք

Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, և սա է պատճառը, որ իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարևոր ու մոտ են ինձ։

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար և շեշտադրել որոշ կարևոր դրույթներ։

Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն և մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության համար, և այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց որի իրավապաշտպանի առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։

Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների և հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման և արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։

Տիկնա՛յք և պարոնա՛յք

Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տարի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզին ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել և կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու և ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։

Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և մարդու իրավունքները կգրավեն աշխարհը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.04.2025

SHANTNEWS

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

11:57 11.04.2025

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

11:50 11.04.2025

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...

Հաջորդ մրցաշրջանում  Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:42 11.04.2025

Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...

Ամառային դպրոց Բուխարեստում

11:36 11.04.2025

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

11:32 11.04.2025

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...

BACK_TO_TOP