Գյումրիում տեղական տուրքերի հավաքագրման մասով թերակատարումներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Գյումրիում տեղական տուրքերի հավաքագրման մասով թերակատարումներ են

19:40 10.12.2020

Գյումրիի քաղաքային բյուջեում փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղական բյուջեի մուտքերն ու եկամուտները ևս փոփոխվել են: Սա համայնքային ենթակայության կառույցների՝ համավարակով պայմանավորված, հարկադիր պարապուրդի հետևանքն է: Քաղաքապետարանն ավելի շատ ծախս է կատարել, քան եկամուտներ ունեցել:

«2020-ի բյուջեն կփոփոխվի ծախսերի և եկամուտների մասերով: Մեր ունեցած բյուջեն կդառնա 4 մլրդ 576 մլն 450 հազար դրամ, իսկ ծախսային մասը կկազմի 5 մլրդ 144 մլն 451 հազար դրամ: Մարտ ամսից, կորոնավիրուսով պայմանավորված, ՀՈԱԿ-ները չաշխատեցին, գումարներ չգանձեցին: Մենք վճարել ենք աշխատավարձերը 100%-ով: Հիմա էլ շարունակում ենք վճարել նաև կոմունալ ծախսերը: Վարձավճարներ չի հավաքագրվել, պարտավոր ենք կատարել սեկվեստր»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Գյումրիում նաև տեղական հարկերի հավաքագրումն առայժմ ցածր ցուցանիշ է գրանցել: Այն կատարվել է  ընդամենը 63 տոկոսով, միայն գույքահարկի մասով 150 մլն դրամի թերակատարում կա:

Այս տարի առաջին անգամ, որպես տեղական տուրք, Գյումրիում կիրառվում է ընտանի կենդանիների հարկը: Այսինքն՝ տեղական տուրք են վճարելու բոլոր նրանք, ովքեր ընտանի կենդանիներ ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:05 11.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Տաջիկստանի նախագահը մարտի 12-13-ը պետական ​​այցով կմեկնի Ղրղզստան

09:00 11.03.2025

Տաջիկստանի նախագահը մարտի 12-13-ը պետական ​​այցով կմեկնի Ղրղզստան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական ​​այցով կմեկնի Ղրղզստան։ Այցը կկայանա մարտի 12-13-ը, հաղորդում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կքննարկեն «տաջիկ-ղրղզական հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։ Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո կստորագրվի փաստաթղթերի փաթեթ։ Տաջիկ-Ղրղզստանի սահմանի երկարությունը ավելի քան 980 կմ է։ Երկու երկրների հարաբերությունները […] ...

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

BACK_TO_TOP