17:02 27.06.2018
«Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, և կրթության և գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության, անձնակազմի հետ, որովհետև տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառմանը:
Նախարարը նշել է, որ ինքն ու փոխնախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են գնացել՝ որպես լիազոր մարմին: Հարությունյանը «լրջանալու, սթավելու» կոչ է արել Հայկ Դեմոյանին:
«Այն, ինչ-որ ինքը գրել է, չի համապատասխանում իրականությանը: Ինքն այնտեղ աշխատասենյակ չունի, որովհետև տևական ժամանակ է՝ արդեն որևէ պաշտոն չունի»,- ասել է Հարությունյանը:
Նախարարի խոսքերով՝ Հայկ Դեմոյանն է «ներխուժել» թանգարան-ինստիտուտ՝ ստիպելով տնօրենի պաշտոնակատարին ազատման դիմում գրել:
«Ըստ էության, եկել է և տնօրենի բազմոցին է բազմել: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա երկրի ներսում և ընդհանուր ինստիտուտի շուրջ հանգստություն պահելու համար մենք դրան արձագանքել ենք ընդամենը զգուշացնելով պարոն Դեմոյանին, որ որևէ հակաօրինական քայլ չանի:
Այդ ներխուժումն ինքնին հակաօրինական է, ինստիտուտի մեքենան օգտագործելը հակաօրինական է, և մենք այդ ընթացքում իրեն զգուշացրել էինք, որ այդպես շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն»,- նշել է նախարարը:
Նախարարն ասել է, որ ինքը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ Հայկ Դեմոյանին կարգի հրավիրելու համար:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեղադրելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին իր առանձնասենյակ մուտք գործելու և աշխատակիցների շրջանում կեղծ լուրեր տարածելու մեջ:
https://www.facebook.com/azatutyun/videos/2001945589850808/
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...