18:41 08.12.2020
Շիրակի մարզում մարզային, հանրապետական ու միջպետական նշանակության բոլոր ճանապարհներին կատարվում են սպասարկման աշխատանքներ։ Աշոցքի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն իրականացնում են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Ամբողջ մարզի տարածքում 13 միավոր տեխնիկա է աշխատում։ Գյումրիում ևս փողոցների մաքրման աշխատանքներն առավոտվանից շարունակվում են։
Գյումրիում առաջին անգամ կոմունալ ծառայության աշխատակիցները ձյունը մաքրում էին հատուկ տեխնիկայով: Մայթերն ավլող 7 մեքենաները սուբվենցիոն ծրագրերի ձեռքբերումն են։ Մայթերը՝ ավլող տեխնիկայով, իսկ փողոցները բազմաֆունկցիոնալ մեքենաներով են մաքրում:
Փողոցների երթևեկելի մասում մերկասառույց չկար: Սրան նաև նպաստել էր այն, որ ջերմաստիճանը նորմայից փոքր-ինչ բարձր է: Քաղաքապետարանը ձմեռային սպասարկման համար աղ ու ավազ պահեստավորել է նույն քանակության, ինչ անցած տարիներին:
«Պահեստավորած ունենք մոտավորապես 1200 մետր խորանարդ խարամ և 30 տոննա աղ, որը մեր կարծիքով՝ պայմանավորված տեղումների քանակից, եղանակային պայմաններից, պետք է բավարարի: Ունենք 4 բազմաֆունկցիոնալ մեքենա, որոնք սպասարկում են ճանապարհները: Զուգահեռ ինքնաթափերով ենք սպասարկումն իրականացնում»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:
Ձյան ավելի հաստ շերտ Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին է: Միայն Աշոցքում ձյան հաստությունը հասնում է 10 սմ-ի։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ մարզի տարածքում 13 միավոր տեխնիկա է աշխատում:
Աշոցքում ամենավտանգավոր հատվածը «Ղոչի աղբյուր» կոչվող տեղամասն է, Ախուրյանում՝ Ջաջուռի ոլորանները, Անիի տարածաշրջանում՝ Մարալիկ-Լանջիկ հատվածը: Ճանապարհը սպասարկող ընկերությունները երթևեկելի վիճակի են բերել միջմարզային ու միջհամայնքային ճանապարները։
«Դժվարանցանելի ճանապարհներ չունենք, որոշակի հատվածներում կա մերկասառույց: 13 միավոր տեխնիկա է աշխատում, որից միայն երկուսն է ձյուն մաքրող գրեյդեր, մյուսները՝ աղ ու ավազով մշակող տեխնիկաներ են: Գյումրի-Երևան ճանապարհը սպասարկում է չինական ընկերությունը, այն բավարար երթևեկելի է»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Աշոցքում և Ամասիայում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսել են նոյեմբերի 16-ից: Այս տարածաշրջաններում առաջին ձյունն օրեր առաջ է տեղացել: Շիրակի մարզի ճանապարհների համար հատկացվել է 193 մլն դրամ: Մեծ մասը բաժին է հասնում ամենաձնառատ տարածաշրջաններին:
Նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31. սա ճանապարհների ձմեռային սպասարկման օրացուցային ժամկետն է, բայց Շիրակի մարզում ձմեռը միշտ ավելի երկար է տևում: Այսօրվանից սպասարկող ընկերությունները Շիրակի մարզի վարորդներին խորհուրդ են տալիս ճանապարհ դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով:
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...