Աղետից 32 տարի անց քանի տնակ դեռ կա Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Աղետից 32 տարի անց քանի տնակ դեռ կա Գյումրիում

18:15 07.12.2020

Աղետից 32 տարի անց Շիրակի մարզում դեռ 3600 տնակ կա, որից 2800-ը՝ Գյումրիում։ Այս թվային տվյալները ստացվել են կառավարության որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի ուսումնասիրման ու քարտեզագրման արդյունքում։

Հաշվառվել են ոչ թե ընտանիքներն, այլ ժամանակավոր կացարանները, որոնց մի մասն էլ բնակեցված չէ, կամ տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխել։ Այդ տնակներում ապրում են նրանք, որոնք երկրաշարժից անօթևան են, բնակարան ստացել են, վաճառել, բնակարան ունեն ու շարունակում են ապրել տնակում։

Անօթևանության խնդիրը 3 տասնամյակ անց ինչու չի լուծվում։ Այս թեմայով քննարկմանը մասնակցել են համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, որոնք մի քանի պատճառներ են նշել՝ տնտեսական վատ վիճակը, անօթևանության խնդրի կարգավորման հարցում ոչ պատշաճ մոտեցումը, կոռուպցիոն դրսևորումները և տնակային հոգեբանությունը, որ ձևավորվել է խնդրի ձգձգման պատճառով։

Գյումրիի երբեմնի մեծ տնակային թաղամասերում ժամանակավոր կացարանները հիմա ցաք ու ցրիվ են։ Տարիներ առաջ ավելի խիտ էին տնակային թաղերը։ Ֆանտաններ, Ավտոկայանի բանավան, Մանուշյան․․․ քաղաքի այդ հատվածներում դոմիկները համարակալված էին։ Ժամանակավոր կացարաններին մշտական հասցե պետք չէր:

Հիմա այդ համարակալումների հերթականությունը խախտվել է: Շատ տնակներ քանդվել են, մնացածների տերերն են փոխվել, և ոչ մեկ անգամ: Անցած երեք տասնամյակների ընթացքում անօթևանների մի քանի հաշվառում է եղել, որոնք հասցրել են  փաստաթղթեր ներկայացրել և հայտնվել են հերթացուցակում, իսկ ով ուշացել է, զրկվել է բնակարան ստանալու իրավունքից: Կառավարությունը հաշվառեց ու քարտեզագրեց, թե Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում քանի ժամանակավոր կացարան կա:

«Երեք մարզերում հաշվառված ժամանակավոր կացարանների թիվը 7000 է: Աշխատանքային խմբի նվաճումներից մեկն այն է, որ վերջապես հնարավոր եղավ այդ 3 մարզերում քարտեզագրել, ճշգրտել ժամանակավոր կացարաններում և ոչ հիմնական շինություններում ապրողների ցանկը, թվակազմը, այդտեղ հայտնվելու պատճառները, կացարանի տեսակը և այլն: Վերջապես գոնե այդ ցանկը կա, բայց անօթևանների ցանկն անհամեմատ մեծ է»,- նշում  է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Երեք մարզերում  հաշվառված 7000 ժամանակավոր կացարանից միայն 2800-ը Գյումրիում է, որից 500-ն էլ բնակեցված չէ: Անօթևանների թիվն, ըստ Գյումրիի ավագանու անդամի, ավելի մեծ է, քանի որ այս հաշվառման մեջ ընդգրկված չեն արտերկրում ապրող այն ընտանիքները, որոնք բնակարան են կորցրել ու չեն փոխհատուցվել, ընդգրկված չեն նաև վթարային շենքերի բնակիչները: Այնինչ, տարիներ առաջ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներն անօթևանի կարգավիճակ էին ստանում:

«Այս տարի կար ծրագիր, որով Տիգրան Մեծի 5 վթարային շենքի մեկ մուտքը պետք է ամրացվեր, Իսահակյան 9, Ղուկասյան 29, Անտառավան 26 շենքերի բնակիչներին էլ բնակարանի գնման վկայագրեր պետք է տրվեին: Բայց Իսահակյան 9 շենքի բնակիչները վկայագրերից հրաժարվեցին, իսկ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ծրագիրը տեղափոխվեց հաջորդ տարի»,- ասում է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետի ժպ Մկրտիչ Ասատրյանը:

Ըստ բանախոսների՝ կառավարությունը մինչև 2021-ի հունիսի 30-ը հստակեցնելու է ժամանակացույցը, թե հաշվառված տնակներում ապրողների փոխհատուցումն ինչպես է լինելու, այս ընթացքում նաև հաշվարկ է կատարվելու, թե ինչ կարժենա այս ամենը պետբյուջեի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP