12 օր փլատակների տակ մնացած և հրաշքով փրկված պատանու պատմությունը․ 32 տարի անց Արթուրը կիսվում է անջնջելի հիշողություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

12 օր փլատակների տակ մնացած և հրաշքով փրկված պատանու պատմությունը․ 32 տարի անց Արթուրը կիսվում է անջնջելի հիշողություններով

19:30 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին հաջորդած օրերին ավերակ քաղաքում կազմակերպվեցին անհետ կորած մարդկանց փնտրելու, գտնելու աշխատանքներ, բացվեցին որոնումների շտաբներ, որոնք փորձում էին կանոնակարգել հազարավոր զոհերի հուղարկավորության ու ողջ մնացածներին օգնելու հարցերը։

Այդ օրերին էր, որ նաև Լենինականի միակ թերթի խմբագրությունը դարձավ ընտանիք, երեխա ու ծնող կորցրած գյումրեցիների համար օգնության օղակ։ «Հիշողություն» թերթը տեղեկություն ստանալու և փոխանցելու հուսալի միջոց էր։ «Հիշողության» էջերում լույս էին տեսնում մարդկային ճակատագրերի մասին պատմությունները։

Քաղաքային գրադարանում պահվող «Հիշողություն» հավելվածի հավաքածուն 32 տարի անց դարձել է  աղետի թողած ծանր ժառանգության պատմագիրը: Թերթն այդ օրերին ամեն մի ընտանիքի համար օդ ու ջրի պես պահանջված էր։ Օր օրի տպաքանակն ավելանում էր, մարդկային պատմությունները՝ ևս։

«Մարդիկ գալիս էին խմբագրություն իրենց հարազատների լուսանկարներով, պատմում նրանց խեղված ճակատագրերի, խորտակված երազանքների մասին։ Լրագրողների հետ հոգեհարազատ զրույցները, իրենց ապրածն ու տեսածը թերթի էջերին հանձնելը մի փոքրիկ սփոփանք ու մխիթարություն էր շատ-շատերի համար»,- հիշում է «Կումայրի» թերթի նախկին լրագրող Անահիտ Նորիկյանը:

Հիշողությունները լրագրողին թերթի ստեղծման օրեր տարան։ Մարդկային ամենատարբեր պատմություններն ընդհատված կյանքերի ու ճակատագրերի մասին էին: Անահիտ Նորիկյանը մինչև հիմա չի մոռացել փլատակների տակ մնացած 14 տարեկան տղայի կյանքի ու մահվան պայքարի պատմությունը։

«14 տարեկան տղան մնալով փլատակների տակ 12 օր, կյանքի ու մահու պայքար էր մղել և 12 օրից հետո ողջ ու առողջ կարողացել էին հանել այդ փլատակներից: Դա իսկական հրաշք էր, և այդ հրաշքը երբեք չեմ մոռանա»,- ասում է Անահիտ Նորիկյանը:

12 օր փլատակների տակ մնացած 14 տարեկան պատանին Արթուր Հարությունյանն է, որի պատմությունը 32 տարի առաջ հուզել էր բոլորին։ Նա ապրում է Գյումրիում։ 32 տարի անց հիշում է, թե ինչպես ցնցումներից հետո մի քանի վայրկյանում հայտնվեց բետոնե սալերի արանքում:

«Ամեն անգամ էդ պահերը կհիշեմ, էդ ապրումները նորից կունենամ, կինոյի պես աչքիս դեմը կուգան ու կերթան»,- այդ օրերի ծանր հիշողություններն անջնջելի են հրաշքով փրկված Արթուրի համար:

Օր օրի փլատակների տակ շարժումները սահմանափակվել են, պատմում է՝ երբեմն կորցրել է  գիտակցությունը, գիշերն ու ցերեկը տարբերել փլատակների վրա աշխատող տեխնիկայից ու մարդկանց ձայներից։ Իսկ ծարավն ու քաղցը Արթուրն հագեցրել է պարանոցին եղած կախազարդով։

«Փոշուց արդեն բերանս չորացել էր, մեդալիոնը գցած էր պարանոցիցս, ներժից մեդալիոն էր, պաղ էր ինքը: Էդ մեդալիոնը կդնեի բերանս, որ սառնությունը զգայի, ծարավս հագենար: Հետո մոտս ծամոն կար, էդ ծամոնը կծամեի»։

Տեխնիկան, երբ դադարել է աշխատել, հավաքել է ուժերն ու ձայն տվել․

«Իմ կարծիքով՝ բարձր կգոռայի հոպարիս տղայի անունը, բայց իրականում ձայնս շատ ցածր է եղել ու անլսելի: Հոպարիս տղան լսեց ձայնս ու սկսեցին ձեռքերով ու փոքր բահերով քանդել փլատակներն ու ինձ հանեցին: Էսօրվա պես կհիշեմ՝ շատ մեծ փաթիլներով ձյուն էր, բերանս բացեցի, որ մի հատ փաթիլ ընկներ, որ ծարավս հագենար»։

12 օր փլատակների տակ ողջ մնացած Արթուրի ոտքերը փրկելու համար տեղացի բժիշկների հետ պայքարել են այդ օրերին Հայաստան ժամանած ամերիկացի մասնագետները։ Արթուրն իր ոտքերի վրա ամուր կանգնած է, ամեն մի դժվար ու ծանր աշխատանք կատարում է։ 88-ի օրերի պատմությունն անջնջելի հիշողություն է, որը երբեք չի լքում իրեն։ Հենց «Հիշողություն» թերթում իր մասին տպագրված հոդվածի միջոցով տարիներ անց Արթուրին  փնտրում ու գտնում է այն բժիշկը, որը քայլելու կարողությունը վերադարձրեց նրան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

BACK_TO_TOP