Մշակույթի ու արվեստի ո՞ր երիտասարդ գործիչները տարկետում կստանան. Նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Մշակույթի ու արվեստի ո՞ր երիտասարդ գործիչները տարկետում կստանան. Նախագիծ

08:00 19.01.2018

Արվեստի ու մշակույթի ոլորտում նշանակալի հաջողություններ ունեցած երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս ոլորտի գործիչների համար տարկետում ստանալու չափանիշներն իր նոր նախագծում սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այդ չափանիշների համաձայն՝ տարկետում կստանան.

  • մշակույթի և արվեստի բնագավառներում Հայաստանի պատվավոր կոչում ստացած քաղաքացիները, եթե նաև հաջորդ կետում նախատեսված առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր են
  • կատարողական արվեստի՝ մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն 3 նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,
  • միջազգային հեղինակավոր հարթակներում կամ բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները։

Տարկետում ստանալու համար մշակույթի և արվեստի երիտասարդ գործիչները պետք է մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում, համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող և այլ փաստաթղթեր։ Նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում տարկետում տալու մասին նախագիծը կուղարկվի կառավարության հաստատմանը։

Այս ոլորտներում տարկետում կտրվի 2 տարի ժամկետով՝ ի տարբերություն երիտասարդ գիտնականների, որոնց տարկետումը կտրվի մինչև ուսումնական հերթական փուլի ավարտը, և մարզիկների, որոնց տարկետումը կտրվի 4 տարով։

Մշակույթի և արվեստի երիտասարդ գործիչների դեպքում ևս ժամկետի ավարտից հետո կարող է նորից տարկետում տրվել, սակայն այս դեպքում հաշվի չեն առնվի նախորդ տարկետման համար ներկայացված նվաճումները, անհրաժեշտ կլինի ունենալ նոր նվաճումներ։

Գլխավոր լուսանկարը՝ «Մեդիամաքս» գործակալության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP