ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը մտադիր է իր նոր վարչակազմում նախարարների կաբինետը ձևավորել տարբեր գենդերային և ռասսայական պատկանելության թեկնածուներով, – այսպիսի հայտարարությամբ է նա հանդես եկել ուրբաթ օրը Ուիլմինգտոնում/Դելավերի նահանգ/: Ելույթի ժամանակ նրան հարց են ուղղել՝ արդյո՞ք նախագահը պատրաստ է խոստանալ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության և Պենտագոնի ղեկավարները կլինեն աֆրոամերիկացիներ: Նախագահը խոստացել է, որ իր վարչակազմում կլինեն տարբեր ռասսաների, սեռի, մաշկի գույնի տեր մարդիկ:
Բայդենն ավելի վաղ խոստացել էր, որ վերը նշված սկզբունքներով է ձևավորելու իր կաբինետը: Ի դեպ, նախընտրական քարոզարշավում իր գործընկեր Կամալա Հարրիսը, ով սպիտակամորթ չէ, այժմ ընտրված փոխնախագահ է: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուն պաշտոնաթող գեներալ ԼԼոյդ Օսթինն է: Եթե նա ընտրվի, կդառնա այդ պաշտոնում առաջին սևամորթը: