Գյումրիի թիվ 25 դպրոցի մանկավարժները դժգոհ են տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Գյումրիի թիվ 25 դպրոցի մանկավարժները դժգոհ են տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքներից

20:15 04.12.2020

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու կառավարման խորհրդի անդամները համաձայն չեն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքների հետ: Թիվ 25 դպրոցի տնօրենի կենսաթոշակային տարիքն է լրացել:Սա էր պատճառը, որ ուսումնական տարվա հենց սկզբին`սեպտեմբերի 15-ին դպրոցում տնօրենի ընտրություններ անցկացվեցին: Մասնակցության հայտ էր ներկայացրել 7 թեկնածու, բայց մրցութային փուլերը հաղթահարելուց հետո  հիմնական պայքարը ծավալվել էր երկուսի՝ նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի և Գյումրիի թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանի միջև: Կառավարման խորհրդի անդամների քվեարկության արդյունքում, սակայն, տնօրեն չի ընտրվել:

«7 թեկնածուներից 5-ը ձայներ չեն ստացել: Մեր դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը ստացել է 4 ձայն, իսկ իրինա Բաղդասարյանը՝ 2 ձայն: Ընտրությունից պարզ էր, որ թեկնածուներից մեկը ձայների կրկնակի առավելություն ունի, չնայած որ,բավարար ձայներ չէր հավաքել, բայց դա կարող ենք պայմանավորել նաև բացականերով»,- նշում է  է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:

Կառավարման խորհուրդը 8 անդամ ունի: Մրցույթի օրը նրանցից 6-ն են ներկա եղել: Կառավարման խորհրդում մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչները բացակայել են : Սա էլ, ըստ մանկավարժների, ազդել է մրցույթում ձայների համամասնության վրա:

Ըստ այդմ երկու թեկնածուների միջև ընտրության իրավունքը վերապահվել է փոխվարչապետին: Նոյեմբերի 27-ին հեռավար հարցազրույց է տեղի ունեցել թեկնածուների հետ, արդյունքում՝ Գյումրիի թիվ 25 դպրոցի տնօրեն է նշանակվել թիվ 9 դպրոցի փոխտնօրենը:

«Ես մեր 4 ձայները համադրում եմ 2-ի հետ ու ես գիտեմ, որ 4-ը անպայման մեծ է 2-ից: Եթե իրենք թվաբանական ուրիշ համակարգով են հաշվել, թող բացատրություն տան:Եթե մեզ հաշվի չեն առել, կառավարման խորհրդում մեր ձայները կապ չունեին, ապա իմաստ չուներ ընտրության անցկացումը»,- ասում է Գյումրիի թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Շուշան Տոնոյանը:

Կառավարման խորհրդի անդամները պահանջում են բացատրություն, թե ինչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, երբ իրենց դպրոցի ուսուցիչը 20 տարվա աշխատանքային փորձ ունի և մրցույթի ընթացքում կրկնակի ավելի ձայներ է ստացել մյուս թեկնածուից, ում փոխվարչապետը նշանակել է տնօրենի պաշտոնում:

«Եթե նշանակովի էր դպրոցի տնօրենը, ուրեմն թող նշանակեին: Էլ ի՞նչ իմաստ ուներ բեմականացումը՝ ընտրությունը , երբ ընտրության հենց սկզբից մեր խորհրդի նախագահը՝ Պալյան Էմման, ընտրությունը տարավ  դեպի նշանակում: Եթե պատճառը վարչական աշխատանքի փորձի պակասն է, որը չունի մեր թեկնածուն՝ Մերուժան Մինասյանը, թող տնօրենի հավաստագրի համար դիմելուց այդ կետը նշեին, որ պետք է անպայման վարչական աշխատանքի փորձ ունենան թեկնածուները»,-նշում է  Գյումրիի թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Մարինե Գրիգորյանը:

Թիվ 25 դպրոցի մանկավարժական հանրույթը, մինչև որոշում կայացնելը, դիմել էր փոխվարչապետին, որ թեկնածուներից որևէ մեկին նախապատվություն տալուց  իրենց կարծիքը ևս հաշվի առնեն: Պատասխան այդպես էլ չեն ստացել: Հիմա, երբ տնօրենն արդեն ընտրված է, նորից են նամակ գրել, վարչապետին ու փոխվարչապետին: Այս անգամ պահանջում են ուսումնասիրել իրենց բարձրացրած հարցերը և անհրաժեշտության դեպքում նոր մրցույթ անցկացնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP