21:15 18.01.2018
«Իմ ամենասիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը և արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին և լավ արդյունքներ գրանցում: Ինձ դա դուր է գալիս և հույս ունեմ մի օր խաղալ «Արսենալում»,- այս խոսքերի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
Միկին, ինչպես սիրում են անվանել նրան եվրոպացի երկրպագուները, այս մասին ասել է դեռևս 2009 թվականին, երբ հանդես էր գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Ու հիմա, Մխիթարյանը երազանքի և իրականության մեջտեղում է: Գործարքն ամեն վայրկյան կարող է կայանալ և արդյունքում Մխիթարյանը կհայտնվի իր երազանքների ակումբում: Մխիթարյանիի երկրպագուները սրտատրոփ սպասում են իրենց սիրելի ֆուտբոլիստի հետագա ճակատագրի մասին պաշտոնական տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել էր, որ Սանչես-Մխիթարյան գործարքը կարող է իրականություն դառնալ։ Եվ քանի որ այդ պարագայում «Արսենալ»-ն անխուսափելիորեն դառնալու է հայերի ամենասիրելի ֆուտբոլային ակումբը, SHANTNEWS.am-ը ներկայացնում է «զինագործներին» ավելի մոտիկից։
Արսենալ՝ «Զինագործների» դարբնոցը
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1886 թ.-ին Լոնդոնի հարավ արևելքում՝ «Ռոյալ Արսենալ» հրետանային գործարանի աշխատողների կողմից: Սկզբում ակումբը կոչվում էր «Դայալ Սկուեր» (գործարանի աշխատողներից մեկի անունով): Իր առաջին հանդիպումը «Արսենալ»-ն անցկացրեց 1886 թ.-ի դեկտեմբերի 11-ին «Արևելյան Ուենդերս» թիմի հետ, որտեղ կանոնիրները հաղթեցին 6:0 հաշվով: Երբ թիմը 1891 ստացավ պրոֆեսիոնալ ակումբի կարգվիճակ, ակումբը վերանվանվեց «Վուլվիչ Արսենալ»: Այն մասնակցում էր երկրորդ դիվիզիոնի առաջնությանը և միայն 1904 թ.-ին հայտնվեց առաջին դիվիզոնում: 1913 թ.-ից «Արսենալ»-ի նոր մարզադաշտը դարձավ Լոնդոնի հյուսիսում տեղակայված «Հայբերին», որտեղ ակումբը խաղաց մինչև 2006 թ։ Դրանից հետո «զինագործներ»-ը սկսեցին հանդես գալ շուրջ 60 հազար հանդիսականների համար նախատեսված «Էմիրեյթս»-ում:
Այն կառուցվել է «Հայբերիից» 500 մետր հեռավորության վրա: «Էմիրեյթսը» Պրեմիեր լիգայի մարզադաշտերի ցանկում տարողունակությամբ երրորդն է «Ուեմբլի»-ից և «Օլդ Թրաֆֆորդ»-ից հետո։
Թվեր և փաստեր մարզադաշտի մասին
Կառույցի արժեքը 390 մլն ֆունտ ստեռլինգ է,
նստատեղերի թիվը՝ 60355,
250 տեղ՝ հաշմանդամների համար,
կառույցի բարձրությունը՝ 41.9 մետր,
մեկ մրցաշրջանում այցելուների թիվը՝ 1 140 000,
մարզադաշտում տեղադրված է 41 տեսախցիկ:
Վենգերի ժամանակաշրջանը
1996 թվականին Արսեն Վենգերի՝ թիմի մարզիչ դառնալը չափազանց անսպասելի էր թե՛ մամուլի, թե՛ երկրպագուների համար։ Հարցը «Ո՞վ է Արսենը» (Arsene Who?) շատ տարածված էր։ Վենգերը մինչ այդ աշխատում էր Ճապոնիայում, և նրա մասին քչերն էին լսել։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս մարդը կդառնա «Արսենալ»-ի պատմության ամենահաջողակ մարզիչը։ Հենց նրա առաջարկով ակումբը գնեց Դենիս Բերգկամպին։ Նրա նախաձեռնությամբ սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, քանի որ հինը՝ «Հայբերին», չէր համապատասխանում խոշոր ակումբի ժամանակակից պահանջներին։ Վենգերի գլխավորությամբ մի շարք երիտասարդ տաղանդներ վերածվեցին համաշխարհային աստղերի։ Բացի այդ՝ Արսեն Վենգերը հրաժարվեց թիմի նախկին միապաղաղ ու ձանձրալի խաղաոճից։ Նա «Արսենալին» ներարկեց վառ ու հարձակվողական խաղը, որը գրավեց բազում երկրպագուների սրտերը։
Վենգերի հետ երկրորդ մրցաշրջանի կեսին զինագործները զիջում էին «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում էին 12 միավորով, և շատ բուքմեյքերներ մանկունիանցիների չեմպիոնությունը համար։ Բայց դրանից հետո «Արսենալը» հաղթեց 15 խաղում, 3 խաղ ավարտվեց ոչ ոքի, և առաջնության ավարտից մեկ տուր առաջ «զինագործները» ապահովեցին չեմպիոնությունը։ Արսեն Վենգերը դարձավ առաջին արտասահմանցի մարզիչը, ով հաղթեց Անգլիայի առաջնությունը։
1999 թվականին թիմից հեռացավ Նիկոլյա Անելկան, և նրա փոխարեն թիմը ձեռք բերեց Թիերի Անրիին, ում վիճակված էր դառնալ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն և թիմի խորհրդանիշներից մեկը։ Բացի Անրիից՝ «Արսենալ» տեղափոխվեցին նաև Ռոբեր Պիրեսը, Սիլվեն Վիլտորը։ 2001-02 մրցաշրջանում «զինագործները» նվաճեցին հերթական չեմպիոնությունը։ Բայց թիմի իր հաջողությունների գագաթնակետին հասավ 2003-04 մրցաշրջանում, որի ընթացքում Արսենալը չտարավ և ոչ մի պարտություն, իսկ 49 անպարտելի խաղերը ռեկորդ դարձան անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, որն առայժմ անգերազանցելի է։ Այդ մրցաշրջանի ավարտին թիմը համալրեց երիտասարդ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին։ 2005 թվականին «Արսենալը» նվաճեց իր հերթական տիտղոսը՝ Անգլիայի գավաթը, որից հետո շուրջ ինը տարի թիմը չկարողացավ նվաճել և ոչ մի նոր տիտղոս։ 2005-2006 մրցաշրջանում թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով զիջեց իսպանական «Բարսելոնային»։ Հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո «զինագործները» հրաժետ տվեցին իրենց հին մարզադաշտին՝ «Հայբերիին», և տեղափոխվեցին նոր՝ «Էմիրեյթս» մարզադաշտ։ Արսեն Վենգերը մինչ օրս շարունակում է գլխավորել թիմը:
ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԸ
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ
Արսենալի երկրպագուները
«Արսենալի» երկրպագուները հաճախ իրենց «Gooners» են անվանում: Անվանումը ծագում է թիմի մականունից՝ «Զինագործներ» («Gunners»)։ Այդ մականվան հստակ ծագումը հայտնի չէ։ Տարբերակներից մեկի համաձայն՝ սկանդինավյան երկրպագուները «gunners» բառը սխալ շեշտադրությամբ էին արտասանում, և այն մոտավորապես հնչում էր որպես «gooners»։
Տեղացի երկրպագուներին դա սկսեց դուր գալ և նրանք նույնպես իրենց այդպես սկսեցին այդպես կոչել։ Թիմը միլիոնավոր երկրպագուներ ունի, և գրեթե բոլոր տնային խաղերը անցնում են առանց ազատ տեղերի։ 2007/08 մրցաշրջանում «Արսենալ»-ի խաղերը երկրորդն էին լիգայում այցելությունների թվով, իսկ 2006 թվականին՝ չորրորդը։
«Արսենալն» ունի երկրպագուներ Լոնդոնի և Անգլիայի սահմաններից դուրս ևս. զինագործների ֆեյսբուքյան էջն, օրինակ,ունի ավելի քան 37 մլն հետևորդ։ «Արսենալի» երկրպագուների հիմնական հակառակորդները «Տոտենհեմ Հոթսփուրի» երկրպագուներն են։ Այս երկու ակումբների միջև հանդիպումները անվնանում են «Հյուսիսային Լոնդոնի դերբի»։
Տարբեր երկրներում կան պաշտոնական ֆան-ակումբներ։ ԱՊՀ-ում՝ Arsenal Russian Speaking Supporters Club (ARSSC), այն միավորում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների երկրպագուներին։ Այդ ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել 2004 թվականին։
Նվաճումները
Ազգային
Անգլիայի առաջնություն (13). 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004
Անգլիայի գավաթ(11). 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005, 2014
Անգլիայի լիգայի գավաթ (2). 1987, 1993
Անգլիայի սուպերգավաթ (15). 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991, 1998, 1999, 2002, 2004, 2014, 2015, 2017
Միջազգային
ՈւԵՖԱ Գավաթակիրների գավաթ (1). 1994
«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրներ
Թիերի Անրի – 2004, 2005
Աշխարհի չեմպիոններ
Ջորջ Իստհեմ- 1966
Պատրիկ Վիերա – 998
Էմանուել Պետի – 1998
Սեսկ Ֆաբրեգաս – 2010
Պեր Մերտեզակեր – 2014
Մեզութ Օզիլ – 2014
Լուկաս Պոդոլսկի – 2014
Եվրոպայի չեմպիոններ
Թիերի Անրի – 2000
Պատրիկ Վիերա – 2000
Էմանուել Պետի – 2000
Սեսկ Ֆաբրեգաս- 2008
Օլիմպիական չեմպիոններ
Լորան Մայեր – 2000
Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլային բարձրակարգ թիմ, «Արսենալը» ևս ունի իր հիմնը: Ստորև ներկայացնում ենք այն:
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...