Պատերազմին մասնակցած անձանց զավակների ու ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Պատերազմին մասնակցած անձանց զավակների ու ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ՀՀ վարչապետ

13:33 03.12.2020

ՀՀ կառավարության նիստի օրակարգում այսօր 66 հարց է եղել, որից զեկուցվող էին միայն մի քանիսը.

«Այսօր զեկուցվող հարցերն, ըստ էության, տեղավորվում էին նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: Չզեկուցվող  հարցերի փաթեթի մեջ նույնպես մենք ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են: Մենք այս ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակենք: Ուզում եմ ասել, որ այժմ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների և նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցվում են: Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսել են ԿԳՄՍ նախարարի հետ, ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում չպետք է առաջանա՝ մինչև կառավարությունը կհաստատի նախագիծը, ու գումարները կփոխանցվեն:

ՀՀ վարչապետն ասել է, որ աջակցության այլ որոշումների նախագծեր նույնպես կան: Կառավարության հաջորդ նիստին էլ այդպիսիք կքննարկվեն:

Հիշեցնենք, որ այսօր գործադիրը աջակցության մի շարք որոշումներ է կայացրել․

Կառավարությունը հաստատել է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցելու ծրագիրը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP