22:23 02.12.2020
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները խորհրդի նիստի արդյունքում հռչակագիր է ընդունվել, որում ասվում է․
«ՀԱՊԿ-ը գոյության տարիների ընթացքում միջազգային և տարածաշրջանային հեղինակավոր կառույցների շարքում արժանի տեղ է զբաղեցնում, դարձել է տարածաշրջանում կայունությանը և կայուն զարգացմանն աջակցող գործուն կառույց։ Կազմակերպությունը Հավաքական անվտանգության համալիր ապահովման արդյունավետ բազմաֆունկցիոնալ կառույց է և լիովին համապատասխանում է Խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներին ՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների հիման վրա:
ՀԱՊԿ անդամ հանրապետությունները հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ կյանքի կոչել հավաքական անվտանգության համաձայնագրի պայմանները, կանոնադրությունը, հիմնարար փաստաթղթերը և հավաքական անվտանգության խորհրդի որոշումները , որոնք որոշում են կազմակերպության զարգացման հիմնարար ուղղությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը։
Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի տարում ՀԱՊԿ անդամ երկրները անհանգստությամբ են նշում աշխարհում անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացման, այդ թվում՝ եվրասիական տարածքում լարվածության շարունակական էսկալացիայի մասին։
ՀԱՊԿ-ը կմեծացնի իր մասնակցությունը՝ ուղղված խաղաղության և անվտանգության հաստատման գլոբալ ջանքերին՝ հետևողականորեն հանդես գալով միջազգային և տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման օգտին, նախևառաջ` զինված, բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով և միջազգայնորեն ընդունված բանակցային ձևաչափով` ելնելով համընդհանուր սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից։ Այդ նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունները կշարունակեն համատեղ խորհրդակցությունների պրակտիկան։
COVID-19-ի համավարակով պայմանավորված և ի նկատի ունենալով նոր համաճարակի բռնկման ռիսկերը և սանիտարաէպիդեմիոլոգիական բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են շարունակել փորձի փոխանակումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի, մասնագետների պատրաստման, արտակարգ իրավիճակներում արձագանքման և մոնիթորինգային համակարգի կատարելագործման գործում։
ՀԱՊԿ անդամ պետությունները ողջունում եմ փոխադարձ աջակցությունը, միմյանց հումանիտար օգնության ցուցաբերումը և COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են ԱՀԿ-ի համակարգող դերը սանիտարաէպիդեմիոլոգիական բնույթի վտանգների կանխարգելման հարցում և հանդես են գալիս նրա պոտենցիալը բարձրացնելու օգտին։
Աջակցում և իրենց համերաշխությունն են հայտնում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում խաղաղության հաստատման և կրակի դադարեցման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։
ՀԱՊԿ-ը շարունակում է խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ այն ոլորտներում, որոնք ներկայացնում են ընդհանուր շահեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղության ամրապնդմանն ուղղված օպերացիաներում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավում։
ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցում են ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի 75-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևը, որը վերաբերում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցությանը։
ՀԱՊԿ անդամ պետությունները բարձր են գնահատում Նյու Յորքում Ռուսաստանի նախագահությամբ անցկացված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայան համագործակցության կազմակերպության ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում թեմայով նիստը, ինչպես նաև Վիեննայում Տաջիկստանի նախագահությամբ անցկացված պլենար ԵԱՀԿ անվտանգության ոլորտի հանդիպումը։
ՀԱՊԿ անդամ պետությունները դատապարտում են ահաբեկչության ցանկացած դրսևորում, մտադիր են մեծացնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղղված համատեղ ջանքերը Անվտանգության խորհրդի և հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության ճանապարհով, որը ընդունվել է 2019-ի նոյեմբերի 28-ին Բիշքեկում։
ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են խաղաղության հասնելու համար Ղազախստանի կողմից նախաձեռնված օրենսգրքի կարևորությունն ու արդիականությունը, որն ուղղված է ՄԱԿ-ի հակաահաբեկչական ճարտարապետությաննու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ երկրները կմեծացնեն ջանքերը միջազգային ահաբեկչության վտանգն արտահայտելու ուղղությամբ, այդ թվում՝ կապված ֆինանսավորման, ահաբեկիչների, որպես վարձկանների պատրաստման, նրանց հակամարտության գոտիներից վերադարձման հետ։
ՀԱՊԿ անդամ երկրները հայտնում են իրենց պատրաստակամությունը միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարին ուղղված քայլեր ձեռնարկելու, նրանց բազաների վնասազերծման հարցում։ Արձանագրում են առաջին անգամ 2019 թվականին ՀԱՊԿ տարածքում անցկացված օպերատիվ միջոցառման արդյունավետությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նշում են ահաբեկիչ վարձկանների վտանգի մասին։
ՀԱՊԿ անդամ երկրները աշխատանքներ են տանելու նման անձանց, նրանց տեղաշարժի մասին տեղեկությունների փոխանակման ուղղությամբ, համագործակցությունը կշարունակվի համապատասխան գերատեսչությունների մակարդակով։
ՀԱՊԿ անդամ երկրները աջակցում են համատեղ աշխատանքը ուղղված ծայրահեղական գործողությունների դեմ , այդ թվում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի ներքո ստեղծված ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակներում։
ՀԱՊԿ անդամ երկրները դրական են գնահատում Աղֆանստանի հարցով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ներքո ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը և նշում են նրա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի հետ։
Հավաքական անվտանգության երկրներին սպառնացող վտանգների ժամանակին հավաստանշման և իրավիճակի մոնիթորինգի նպատակով երկրները դիտարկում են ՀԱՊԿ տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են 2015-2020թթ․ ՀԱՊԿ հակաթմրամիջոցային ռազմավարության արդյունավետությունը։ Ընդգծում են ՌԴ-ի փորձը Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ զորավարժությունների անցկացումը։
Մտադիր են, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու նպատակով շարունակել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի համալրումը ժամանակաից զինատեսակներով, ռազմական և հատուկ տեխնիկայով։
ՀԱՊԿ անդամ երկրները հաստատում են, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ծառայում է անդամ հանդիսացող պետությունների, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտագնության երաշխավորմանը։
ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են աջակցել կազմակերևպության հետագա զարգացմանը, մեծացնել համագործակցությունը ՀԱՊԿ գործունեության բոլոր ոլորտներում, բարձր են գնահատում կազմակերպությունում 2019-2020թթ․ Ռուսաստանի նախագահությունը, որը նպաստել է ՀԱՊԿ անդամ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...