Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ին վերադարձնել Իրանի հետ միջուկային գործարքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ին վերադարձնել Իրանի հետ միջուկային գործարքին

14:16 02.12.2020

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենը հաստատել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափին վերադարձնելու և Թեհրանի հետ այդ հարցի շուրջ հետագա բանակցություններ վարելու իր մտադրությունը, այդ մասին նա հայտնել է New York Times թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Բայդենը CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված իր հոդվածում գրել էր, որ եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի «խիստ պահպանմանը», Միացյալ Նահանգները կվերադառնա համաձայնագրի ձևաչափին հետագա բանակցությունների համար և չեղյալ կհայտարարի Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը:

Բայդենը հաստատել է իր դիրքորոշումը՝ թերթին հայտարարելով, որ դա «դժվար կլինի», «բայց, այո». նա պատրաստ է գնալ այդ քայլին ։

«Լսեք, հիմա շատ են խոսում բարձր ճշգրտությամբ հրթիռների և մնացած ամեն ինչի մասին, ինչը նպաստում է տարածաշրջանի ապակայունացմանը։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում միջուկային ծրագիրը: Բանն այն է, որ տարածաշրջանում որոշակի կայունության հասնելու լավագույն միջոցը միջուկային ծրագրի լուծումն է»,- հայտարարել է Բայդենը:

Նա հավելել է, որ իր վարչակազմը «դաշնակիցների և գործընկերների մասնակցությամբ» մտադիր է մասնակցել բանակցություններին և կնքել հետագա համաձայնագրեր՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները խստացնելու և երկարացնելու համար, ինչպես նաև կզբաղվի երկրի «հրթիռային ծրագրով»: ԱՄՆ-ն միշտ կարող է չեղարկել պատժամիջոցները անհրաժեշտության դեպքում, ինչի մասին գիտի Իրանը, հավելել է նա:

Նրա խոսքերով՝ եթե Թեհրանը միջուկային ռումբ ստանա, դա հսկայական ճնշում կգործադրի Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և այլ երկրների վրա, որոնք կցանկանան ստանալ սեփական միջուկային զենքը:

«Եվ վերջինը, գրողը տանի, թե ինչ է մեզ հարկավոր աշխարհի այս մասում, միջուկային ներուժի ավելացումն է»,- ընդգծել է Բայդենը:

Ինչպես նշում է թերթը՝ Բայդենը և ազգային անվտանգության ոլորտի նրա մասնագետները կարծում են, որ երբ երկու կողմերը համաձայնագիրը վերականգնեն, բանակցություններ տեղի կունենան Իրանի կողմից «պառակտվող նյութի» արտադրության սահմանափակումների գործողության ժամկետը երկարացնելու և տարածաշրջանի այլ պետություններում Իրանի «թշնամական գործունեությունը» սահմանափակելու համար:

Թերթը գրում է, որ Բայդենի թիմը կցանկանար, որ հաջորդ բանակցություններին մասնակցեին ոչ միայն այն երկրները, որոնք ի սկզբանե ստորագրել են գործարքը՝ Իրանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը, այլ նաև Իրանի արաբական հարևանները, հատկապես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP