Պրոբացիոն ծառայությունն ունի 3090 շահառու. ովքե՞ր են նրանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Պրոբացիոն ծառայությունն ունի 3090 շահառու. ովքե՞ր են նրանք

14:47 18.01.2018

Ո՞րն է պրոբացիոն ծառայությունում իրականացված այս տարվա նորարարությունը: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի խոսքով, ստեղծել են այն աշխատանքային գործիքները, որոնց միջոցով ավելի արդյունավետ իրականացնում են դատապարտյալների վերահսկողությունը.

«Ստեղծվել է ռիսկերի և կարիքների գնահատման գործիք, որի միջոցով, երբ դատապարտյալը հայտնվում է  պրոբացիոն ծառայությունում, իրականացվում է ռիսկերի և կարիքների գնահատում: Փորձում ենք հասկանալ, թե անձն ինչ խնդիրներ ունի և ինչի վրա պետք է թիրախային աշխատել նրա հետ, որից հետո կազմվում է վերահսկողության պլան և դրանով նշվում այն միջամտությունները, թե ինչ պետք է արվի, եթե մարդն ունի կրթության հետ կապված խնդիրներ: Կոնկրետ ուղղորդում ենք այն մարմին, որտեղ անձը կարող է գնալ և կրթական իր խնդիրները լուծել»,-ասաց Նավասարդյանը:

 

Արսեն Նավասարդյանը տեղեկացրեց նաև, որ կան նմանատիպ դեպքեր, երբ դատապարտյալները անցել  են այդ ճանապարհը և ինտեգրվել.

«Այս տարվա ընթացքում մենք կազմակերպել ենք թաղիքագործության դասընթացներ, որին մասնակցել է 5 շահառու: Նրանցից երկուսը ստացել են վկայական: Հիմա կարողանում են օգտագործել այդ հմտությունը և զբաղվել թաղիքագործությամբ: Ստեղծել ենք համակարգչային հմտությունների մասնագիտական վերապատրաստման սենյակներ  և ֆոտո ստուդիա, որտեղ 6 հոգի մասնակցել են այդ դասընթացներին և համակարգչային հմտություններ են ձեռք բերել: Նրանք կարողանում են աշխատել այդ մասնագիտությամբ»:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում անձը պիտակավորվում է, երբ դատապարտյալ է, իր համար այդ փաստը մեր հասարակությունում դեռ բարդություն առաջացնում է:

«Բայց երբ մենք ենք նրանց ուղղորդում զբաղվածության կենտրոններ և մյուս մարմիններ, ասում ենք, որ այս մարդիկ պետք է աշխատանք գտնեն և կարողանան վերաինտեգրվել հասարակությունում»,-ասաց նա:

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այս պահին կա պրոբացիոն ծառայության 3090 շահառու: Ծառայության պետը մանրամասնեց, որ իրենց ծառայությունում հայտնվում են նրանք, ովքեր ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են կատարել.

«Հնարավոր է, քրեակատարողական հիմնարկում է գտնվում անձը, և որոշում է կայացվում նրան պայմանական վաղակետ ազատ արձակել: Այդ դեպքում էլ է անձը գտնվում պրոբացիայի ծառայության վերահսկողությունում: Հնարավոր է, երբ պատիժը պայմանականորեն չեն կիրառում, անձը նորից հայտնվի պրոբացիոն ծառայությունում: Այսինքն պետք է տային անձին երեք տարվա ազատազրկում, բայց պայմանականորեն դատարանը գտնում է, որ այս անձին պետք չէ ուղարկել քրեակատարողական հիմնարկ, այդ դեպքում անձը ևս հայտնվում է մեր վերահսկողությունում»: 

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Պրոբացիայի ծառայության գործունեության մեկ տարվա առիթով այսօր կազմակերպվել էր «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP