19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին:
«Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած հայտարարություններն այն մասին, որ հանքարդյունաբերության հարցում ՀՀ կառավարության քաղաքականությունը փոխվելու է: Սակայն այսօր, արդեն որերորդ անգամ է, խիստ վիրավորված ենք զգում այն պատճառով, որ Ամուլսարի պաշտպանությանն ուղղված մեր գործողությունները որակում եք որպես սաբոտաժ և կառավարության նկատմամբ անվստահություն: Ձեր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններն արժեզրկում են մեր պայքարը՝ հանուն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ջրի իրավունքը, առողջ բնական միջավայրում ապրելու իրավունքը: Քաղաքացիական անհնազանդությունը, որը նաև Թավշյա հեղափոխության հիմնական մեթոդներից էր, ոչ միայն պայքարի մեթոդ է, այլև հիմնարար իրավունք: Մեր իրավունքները ոտնահարող այս հանքարդյունաբերական անարդարության նկատմամբ անհնազանդությունը համարում ենք մեր իրավունքն ու քաղաքացիական պատասխանատվությունը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին, ուստի մենք նաև կատարում ենք մեր սահմանադրական պարտավորությունը:
Մենք՝ Ամուլսարի համար պայքարողներս, Վայոց Ձորի բնակիչներս, հետևում ենք Ամուլսարի հարցով բոլոր զարգացումներին և լավատեղյակ ենք տեխնիկական, իրավական և բնապահպանական հարցերով մասնագիտական գնահատականներին: Անցյալ շաբաթ միջազգային փորձագետների՝ Ամուլսար այցելությունից հետո տրված գնահատականները վկայեցին, որ «Լիդիան» ընկերությունն անգամ նախագծային փոփոխություններ է կատարել, որոնք իրավունք չուներ անելու առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատական ներկայացնելու և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատվելու: Ավելին, մենք ականատես ենք լինում, որ արդեն իսկ շինարարարության փուլում «Լիդիան»-ը չի կարողանում պահել իր խոստումներն ու հավաստիացումները զրո է կամ քիչ ազդեցության մասին, մասնավորապես, օրինակ՝ հողային աշխատանքների փոշին տարածվում է ոչ թե հավաստիացված՝ 1, այլ 10 կիլոմետրից ավելի՝ հասնելով Ջերմուկ քաղաք, Արփա գետն աղտոտվել է ցիանային հարթակի տարածքից արտահոսած կավաջրերով, մի քանի անգամ վնասվել են Գնդեվազ համայնքի խմելու ջրի ավազանը և խողովակները:
Մենք արդեն երեք անգամ հանդիպումներ եք ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և ձեր հորդորներին հետևելով՝ բացել ենք հանքի ճանապարհները՝ անուղղակիորեն թույլ տալով «Լիդիան»-ին շարունակել աշխատանքները: Սակայն ամեն անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են առել, ավելի ինտենսիվացել և բազմաթիվ նոր կոնստրուկցիաներ են ավելացել:
Ուրախ ենք իմանալ, որ բոլոր հանքերի խնդիրները քննելու նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ, և որ այս խմբի առաջին գործը լինելու է Ամուլսարի խնդրի քննությունը: Մենք ուրախ կլինեինք տուն վերադառնալ արևին, քամուն և ցրտին դրսում շուրջօրյա հերթապահելու փոխարեն, եթե ստանայինք երաշխիքներ, որ «Լիդիան»-ն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու է բոլոր աշխատանքները մինչև կառավարության կողմից վերջնական որոշման կայացումը: Մինչ այդ մենք մեր պատասխանատվությունն ենք համարում մնալ այստեղ և թույլ չտալ «Լիդիան»-ի կողմից աշխատանքների իրականացմանը։
Մենք մտավախություն ունենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդ որոշ պաշտոնյաներ ապատեղեկացնում են Ձեզ, սխալ են ներկայացնում իրավիճակը: Հրավիրում ենք Ձեզ անձամբ այցելելու Ջերմուկ և տեղում ծանոթանալու իրավիճակին: Դուք կտեսնեք, որ մենք քսան հոգի չենք, ինչպես «Լիդիան»-ն է որակում, այլ հարյուրավոր մարդիկ Վայոց Ձորի քաղաքներից ու գյուղերից, Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Հուսով ենք, որ կընդունեք այս հրավերը և որ կառավարությունը կկարողանա մոբիլիզացնել իր մասնագիտական ռեսուրսներն այս հարցին առավել սեղմ ժամկետում լուծում գտնելու համար: Մենք կվերադառնանք տուն և կբացենք հանքավայր տանող ճանապարհներն այն ժամանակ, երբ երաշխիք ստանանք, որ «Լիդիան»-ի գործողություններն առնվազն ժամանակավորապես դադարեցվել են: Մեր կամքն ու պահանջն է, որ Ամուլսարում ներկայիս ապօրինի հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցվի, իսկ հանքարդյունաբերական որևէ հեռանկար ընդհանրապես այս տարածաշրջանում չլինի»:
https://www.facebook.com/armecofront/videos/2253392084700843/
16:18 15.04.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...
16:12 15.04.2025
ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...
16:06 15.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Արագածի տարածաշրջանում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […] ...
16:00 15.04.2025
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն էԱպրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ: ԱՊՐԻԼԻ 16 ԿԻՆՈՔԱՅԼԵՐԹ, ժԱՄԸ՝ 14:00 Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, Կինոմոսկվայի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, […] ...
15:50 15.04.2025
Գառնիկ Չոլակյանը դարձել է բրոնզե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկրորդ մեդալը: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը (61 կգ) երկամարտի 275 կգ (124+151) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 124 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: ...
15:42 15.04.2025
Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասինԱզգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Ադրբեջանից հնչող կրակոցները լեգիտիմացման ոչ մի շանս չունեն, իսկ ուժի գործադրումն, ընդհանրապես, ընդունելի չէ որևէ պարագայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումն ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ պարագայում», – […] ...